logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Makichyan interface Custom

Հարգելի՛ դասախոսներ, սիրելի՛ ուսանողներ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մեծ ու նվիրական տոնի՝ Նոր տարվա առթիվ։

Ուրախալի է ու հատկանշական, որ բոլորս գոհունակության զգացումով ենք հրաժեշտ տալիս 2019 թվականին և լավատեսությամբ, հավատով  և ապագային միտված ակնկալիքներով ենք մուտք գործում Նոր տարի:

      Անցնող տարի, իր հետ բերած հոգսերով ու դժվարություններով հանդերձ, նշանավորվեց նոր, ակնառու հաջողություններով, որոնք համալսարանի դասախոսական և ուսանողական կոլեկտիվների հաստատակամ ջանքերով ձեռք բերվեցին բուհի կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ դառնալով համալսարանի տարեգրության հարուստ և ուշագրավ էջերից մեկը:

     Համոզված ենք, որ 2020 թվականը՝ Մեծն Թումանյանի ծննդյան 150-ամյակին հաջորդող տարին, Թումանյանի երազանքների Հայաստանի կերտման,մեր երկրի ծաղկման տարի է լինելու: Պետության աջակցությունը  վայելող բուհերում մենք ունենալու ենք Հայաստանի քաղաքացիների անվճար կրթության հնարավորություն, ինչն արդեն սկսվել է Հյուսիսային համալսարանում սփյուռքահայերի և կրթության կառավարման համակարգի աշխատակիցների համար:

       Մաղթում եմ, որ 2020 թվականը լինի խաղաղության, հաղթանակների ու վերելքների տարի: Թող բոլորիս ընտանիքներում թևածի լավատեսությունը, ներդաշնակությունն ու բարօրությունը:

 

                                                                                                                                                                                    Խորին հարգանքով՝

                                                                                                                                                                                   Հյուսիսային համալսարանի ռեկտոր՝ Բորիս  Մակիչյան

monitoring

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագետները մեկօրյա այցով դեկտեմբերի 25-ին եղան Հյուսիսային համալսարանում: Այցը ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգերի գործունեության մշտադիտարկման նպատակ էր հետապնդում: Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ-ի փորձագետները ուսումնասիրեցին բուհի որակի ապահովման համակարգը, հանդիպեցին համալսարանի ղեկավար կազմի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ամբիոնի վարիչների և ուսանողների հետ: Այցն ամփոփվեց փաստաթղթերի ուսումնասիրությամբ և փակ քննարկմամբ:

MachkalyanSmall

«Օտար լեզու» մասնագիտության առաջին կուրսում այսօր տեղի ունեցավ բաց դաս «Մանկավարժի բանավոր խոսքի հաղորդակցման մշակույթ»  դասընթացի շրջանակներում: Թեման՝  «Ճանաչիր Հայաստանը»: Ինչպես իր խոսքում նշեց դասախոս, խոսքի վարպետ Մ. Մաճկալյանը, դասը մի քանի նպատակ էր հետապնդում՝ սովորել ճիշտ ներկայանալ լսարանի առաջ, պահպանել ուղղախոսական և շարահյուսական կանոնները, ճիշտ օգտվել համացանցի անսպառ տեղեկատվական դաշտից, անհրաժեշտ նյութերից զատել գլխավորն ու երկրորդականը և կենդանի, պատկերավոր խոսքով ներկայացնել տեքստը ունկնդիրներին:

Դասի թեմայի ընտրությունը պայմանավորված էր ուսանողների նախասիրությամբ. Պարզվեց՝ օտար լեզվի առաջին կուրսի ուսանողները իրենց ապագան տեսնում են զբոսաշրջության ոլորտում, ուստի նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր Հայաստանի որև տեսարժան վայր: Ուսանողների գեղեցիկ, արտահայտիչ խոսքի շնորհիվ մասնակիցների առջև նոր գույներով ներկայացան Սյունիքը, Տավուշը, Գյուրին: Բոլորիս հայտնի եկեղեցիներն  ու վանական համալիրները ուսանողների պատկերավոր ու անկաշկանդ խոսքի շնորհիվ նոր շունչ ստացան:

 Ուսանողներին հաջողվել էր նաև իրագործել դասի կարևոր նպատակներից մեկը՝ ներկայանալ անկաշկանդ, այնպես, կարծես թե իրենք վաղուց ի վեր զբոսաշրջության ոլորտում են և պատկերավոր խոսքով ավելի շատ զբոսաշրջիկ գրավել դեպի իրենց նախընտրած վայրերը: Իսկ վերջում բաց դասի մասնակիցների առջև գեղեցիկ ձևավորված սեղան էր՝ յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ ուտեստներով:

Դասի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ուսանողներին՝ այսքան կարճ ժամանակահատվածում այսպիսի տպավորիչ դաս կազմակերպելու համար, իսկ դասախոս Մարինե Մաճկալյանին էլ ուղղվեցին  ջերմ խոսքեր՝ նման արդյունքի համար:

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Главные новости