logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

vorak

Հանդիպում–քննարկում` ՈԱ վարչության և Հյուսիսային համալսարանում գործող ֆակուլտետների դեկանների միջև

Բուհը շարունակում է աշխատել հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանի սկզբունքով՝ գիշեր-ցերեկ...
2022թ–ի մարտի 23–ին, տեղի ունեցավ հանդիպում–քննարկում` ՈԱ վարչության և Հյուսիսային համալսարանում գործող ֆակուլտետների դեկանների միջև:Հանդիպումը նպատակաուղղված էր ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը և արդիական մոտեցումներին: ՈՒսումնառողների շահերը միշտ գերադասվում են։

ugy.nist

Տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի
Ուսանողական գիտական ընկերության 2022թ. անդրանիկ նիստը

2022թ. մարտի 22-ին տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 2022թ. անդրանիկ նիստը, որը վարում էր Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար և ՈՒԳԸ-ի աշխատանքների համակարգող, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը։
Նիստին ներկա էին ՈւԳԸ նախագահ Մարինե Հակոբյանը, խորհրդի անդամներ Անի Ալեքսանյանը, Էդգար Տոնոյանը, Պերճուհի Հայրապետյանը, Մանվել Կարապետյանը և քարտուղար Լիլիթ Խեչումյանը:
Օրակարգում ներառված էին ՈւԳԸ աշխատանքային պլանի քննարկումն ու առաջիկա միջոցառումների ժամանակացույցի հաստատումը, որը ներկայացրեց ՈւԳԸ նախագահ Մարինե Հակոբյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՈՒԳԸ-ի կանոնադրության վերանայման, առաջիկայում Ա.Հարությունյանի կողմից «Իրավաբանի մասնագիտական հմտություններ» թեմայով բանախոսության կազմակերպման, արդիական թեմաներով կլոր սեղանների հրավիրման, ուսանողների ստեղծագործական ու գիտական հակումների բացահայտմանն ուղղված մրցույթների անցկացման, նման միջոցառումները Հյուսիսային համալսարանի Ալավերդու բաժանմունքում ևս կազմակերպելու վերաբերյալ հարցեր:Լսելով ներկայացված առաջարկներն ու կարծիքները, Ա․Հարությունյանն ամփոփեց նիստը՝ մասնակիցներին տալով հանձնարարականներ և նշանակելով հերթական նիստի օրը։

pastab.palat1 pastab.palat3

Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի ուսանողները հյուրընկալվել են ՀՀ փաստաբանների պալատում

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի ուսանողներին:
Ողջունելով ուսանողներին՝ Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը ներկայացրեց Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի գործառույթներն ու առանձնահատկությունները:
Ուսանողներն իրենց հետաքրքրությունների շրջանակներում նաև իրազեկվեցին՝   արդարադատության համակարգում փաստաբանի դերի, փաստաբանի գործառույթների, փաստաբան դառնալու ընթացակարգի և անհրաժեշտ պայմանների մասին:
Այնուհետև ուսանողները շրջեցին Փաստաբանների պալատի վարչական շենքում, Փաստաբանական դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում՝ անմիջականորեն ծանոթանալով աշխատանքային գործընթացին:

Նյութը վերցված է Փաստաբանների պալատի պաշտոնական կայքից։ 

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...