Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
Ուսումնասիրելով հաջող փորձը (այցելություն Coca-Cola ընկերություն)
Ամփոփվեց «Smart Training» վերապատրաստման առաջին փուլը
Համալսարանի առաջնահերթություններից է դասախոսական անձնակազմի վերապատրաստումների կազմակերպումը տարբեր ուղղություններով: Այս անգամ կարևորվեց ուսուցման ժամանակակից ինտերակտիվ մեթոդների ուղղությամբ կազմակերպված «Smart Training» վերապատրաստումը: Շուրջ մեկ ամիս տևած բովանդակալից, հետաքրքիր և արդյունավետ «Smart Training» վերապատրաստման առաջին փուլին մասնակցել են բուհի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ՝ դասախոսներ և ուսանողներ:
«Smart Training» դասընթացը միտված էր բուհում ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ժամանակակից մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրմանը:
2021-20221 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտին կազմակերպված դասընթացին ներգրավված պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչները յուրաքանչյուր դասի ծանոթացան նոր գործիքակազմի, սովորեցին գործնականում կիրառել դրանք իրենց մասնագիտական դասընթացներում:
Դասանթացի արդյունավետությունը պայմանավորված էր ժամանակի պահաջներին համապատասխան թեմայի ընտրությամբ, սեմինարավարների մասնագիտական պրոֆեսիոնալիզմով և տիրող համագործակցային ջերմ մթնոլորտով, որի համար շնորհակալություն ենք հայտնում կրթության ոլորտի նվիրյալներ Լուսինե Թոփչյանին և Մարիետա Նահապետյանին:
Շնորհավորում ենք դասընթացում ակտիվություն ցուցաբերած և ժամանակի ծայրահեղ զբաղվածության մեջ միշտ կատարելագործման ձգտող և հավաստագրեր վաստակած մասնակիցներին՝ Անահիտ Ալավերդյանին, Վարդուհի Դավթյանին, Հարություն Խալաթյանին և Նունե Մկրտչյանին: Վերջիններս սահիկահանդեսի միջոցով ներկայացրին իրենց մասնագիտական դասընթացից մեկ դասը՝ հաջողությամբ կիրառելով «Smart Training» վերապատրաստման ընթացքում ձեռք բերած հմտությունները:
Դասընթացի մյուս մասնակիցներին տրվեց հավելյալ ժամանակ՝ գործնական առաջադրանքները ավարտին հասցնելու համար: