logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Կազմ Հյուսիսիափայլ 2021 2 8 for site 145 207

  Լույս է տեսել «Հյուսիսափայլ» գիտական հանդեսի 2 ( 2021 համարը (պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի խմբագրությամբ Армен Джугурян), որում ընդգրկված գիտական հոդվածները, ինչպես միշտ, բազմազան ոլորտներ են շոշափում՝ խմբավորվելով վեց բաժանմունքում:

Մասնավորապես, «Կառավարում» բաժանմունքում պրոֆեսորներ Վալերի Միրզոյանը և Արմեն Ճուղուրյանn իրենց հոդվածներով յուրովի են ներկայացնում կառավարման ժամանակակից գործիքակազմը և դրա արդյունավետ կիրառման հիմնախնդիրների լուծումները: «Պատմագիտություն» բաժնամունքը ամբողջովին նվիրված է հայոց պատմագրության հիմնախնդիրներին, որոնք իրենց առանձնահատուկ գիտական մեկնաբանություններն են ստանում պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի և ասիստենտ Լարիսա Մանուկյանի հոդվածներում:
Ոչ պակաս համարձակությամբ սեփական գիտական դիրքորոշումներն են արտահայտում ասպիրանտները (Հրաչյա Սարգսյան, Լիլիթ Միրզոյան, Սոնա Ստեփանյան, Արմեն Համբարձումյան), որոնք «Տնտեսագիտություն» բաժնում ներկայացնոմ են իրենց հետազոտական նորույթները: Իսկ «Կրթության էկոնոմիկա» բաժնում գիտագործնական արդյունքներով ընթերցողի հետ կիսվում են երիտասարդ հետազոտողներ Աստղիկ Պողոսյանն ու Վահան Գևորգյանը:
Ուշադրության արժանի են նաև պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանի կողմից լեզվագործաբանական և լեզվաոճաբանական հիմնախնդիրների լուսաբանումները, որոնք տեղ են գտել պարբերականի «Բանասիրություն և լրագրություն» բաժնում:           
«Հյուսիսափայլի» այս համարում ակտիվ էին նաև իրավաբանները (ի.գ.թ. Արման Գրիգորյան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Հովհաննիսյան), որոնք իրենց հոդվածներում յուրօրինակ լուծումներ են առաջարկում հայցային վաղեմության և փաստաբանական ինստիտուտներին առնչվող հիմնախնդիրների շուրջ:
Կարծում ենք, որ այս անգամ նույնպես, «Հյուսիսափայլին» հաջողվեց ընթերցողին ներկայանալ նորույթ պարունակող գիտական հետազոտությունների հարուստ գունապնակով:

voraki apahovum seminar

(«Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ»)

 

Ս.թ. դեկտեմբերի 7-9-ը տեղի ունեցավ եռօրյա միջազգային  վերապատրաստում «Որակավորումների ազգային շրջանակի ներդնումը ՀՀ բարձրագույն կրթության համակարգի մեջ» թեմայով, որը նախաձեռնել էին  Հայաստանի Էրազմուս+Ազգային գրասենյակը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը:

Եռօրյա սեմինար-վերապատրաստման ընթացքում Գերմանիայի Օսնաբրյուկի Կիրառական գիտությունների համալսարանի Բիզնեսի կառավարման պրոֆեսոր և միջազգային փորձագետ Վոլկեր Գեհմլիհը ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ բուհերի և բարձրագույն կրթական այլ հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստեց հետևյալ հարցերի շուրջ.

  1. ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի և բարձրագույն կրթական համակարգի առանձնահատկությունները,
  2. Համապատասխանեցման յոթ չափանիշները,
  3. Ուսանողակենտրոն ուսուցման հարացուցը,
  4. Որակավորումների շրջանակներ և որակավորումների համակարգեր,
  5. Համապատասխանության-ընդունելիության-իրագործելիության-կայունության շղթայի փորձարկումը,
  6. Դասավանդում, ուսուցում, կառուցողական համապատասխանեցում և համագործակցություն,
  7. Ֆորմալ, ոչ ֆորմալ ծրագրեր, մոդուլներ, միկրո հավատարմագրված կուրսեր և դասընթացներ:

Դասընթացին մասնակցում էին շուրջ 100 ներկայացուցիչ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Մոլդովայից: Հյուսիսային համալսարանի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ նույնպես ակտիվորեն մասնակցեցին վերապատրաստումներին:

Միջազգային առցանց վերապատրաստումը համակարգվել է  Հյուսիսային համալսարանի կողմից և ընթացել համաժամանակյա թարգմանությամբ:

Բոլոր ակտիվ մասնակիցներին  կտրվեն մասնակցության հավաստագրեր:

 

Լրատվության և հասարակայության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

verapatrastum 6 verapatrastum 6.2jpg

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ միջազգային սեմինար-վերապատրաստում «ՀՀ բարձրագույն կրթության մեջ ներառականության քաղաքականության և փորձի բարելավման միտումները» թեմայով, որը նախաձեռնել էին Հայաստանի Էրազմուս + Ազգային գրասենյակը, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբը և Հյուսիսային համալսարանը:
Մեկօրյա սեմինար-վերապատրաստման ընթացքում միջազգային փորձագետ, Վերին Ավստրիայի Կիրառական գիտությունների համալսարանի Բազմազանության կառավարման բաժնի ղեկավար, մագիստր, դոկտոր Մարտինա Գոշը անդրադարձավ մի շարք թեմաների: Մասնավորապես, ի՞նչ է ներառականությունը բարձրագույն կրթության մեջ, աոցիալական չափման և ներառականության զարգացման միտումները Եվրոպայում և ամբողջ աշխարհում, ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանի բարձրագույն կրթության համատեքստում՝ կապված ներառականության լիարժեք ներդրման հետ, հեռավար կրթության առավելությունները ներառականության ընդլայնման լավագույն հնարավորություն, ինչպե՞ս բարեփոխել ծրագրերը՝ հենվելով յոթ կարևորագույն սկզբունքների վրա, ինչպե՞ս ներմուծել լավագույն եվրոպական փորձը:
Վերապատրաստում ուղեկցվում էր սահիկահանդեսով, ինչն առավել պատկերավոր ու ընկալելի էր դարձնում ասելիքը: Քննարկումներ անցկացվեցին առանձին խմբերով, որում ներառված էին տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Նրանք կիսեցին իրենց փորձը, անդրադարձան առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Հետաքրքիր, օգտակար, ուսանելի. այսպես կարելի է բնորոշել «ՀՀ բարձրագույն կրթության մեջ ներառականության քաղաքականության և փորձի բարելավման միտումները» թեմայով վերապատրաստումը: Շնորհակալություն ենք հայտնում դոկտոր Մարտինա Գոշին, նախաձեռնող խմբին ու բոլոր մասնակիցներին, որոնք ապահովեցին ակտիվ ու անկաշկանդ քննարկումների մթնոլորտ: 

 

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...