Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Новости
Շնչելով հրեշտակների բաժինը (դասաժամ գործարանում)
ԼԻՆԵՆՔ ԻՐԱԶԵԿՎԱԾ
Վերջնարդյունքը պետք է լինի ուսման որակի բարձրացումը
Սույն թվականի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի հերթական նիստը, որը վարում էր ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը:
Օրակարգում էին մի շարք հարցեր, մասնավորապես՝ հաստատվեց ամբիոնի 2021-2022 ուսումնական տարվա աշխատանքային պլանը, որը ենթադրում է մոտ երկու տասնյակ միջոցառում: Այնուհետև Ավ. Հարությունյանը ներկայացրեց 2021-2022 ուսումնական պլանում կատարված փոփոխությունները՝ նշելով, որ գրեթե հավասարեցվել է մագիստրատուրայում դասավանդվող առարկաների դասախոսությունների և գործնական աշխատանքների ժամաքանակը:
Քննարկվեց նաև միջանկյալ և ավարտական քննություններին ընդառաջ քննական տոմսեր կազմելու և ամբիոն ներկայացնելու հարցը:
Ամբիոնի վարիչն անդրադարձավ 2021-2022 ուստարվա ընթացքում դասալսումների իրականացման և բաց դասեր կազմակերպելու հարցին: Նա նշեց, որ իր նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին «Իրավունքի փիլիսոփայություն» առարկայի շրջանակներում կազմակերպվելու է բաց դաս՝ նվիրված ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի ծննդյան 83-ամյակին, որին կարող են մասնակցել դասախոսներն ու ուսանողները:
Ավ. Հարությունյանը դասախոսներին հանձնարարեց ներկայացնել բաց դասեր կազմակերպելու ժամանակացույցը, քանի որ ամբիոնի աշխատանքային պլանի համաձայն՝ դասախոսները պետք է տարվա կտրվածքով կազմակերպեն բաց դասեր, ինչին զուգահեռ պետք է մեկնարկեն դասալսումները՝ նպատակ ունենալով փոխանակվել փորձով, կիսվել դասավանդման մեթոդաբանությամբ, որի վերջնարդյունքը պետք է լինի ուսման որակի բարձրացումը:
Այնուհետև ամբիոնի դասախոսներն իրազեկվեցին կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստման ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մասին, ինչի վերաբերյալ եղան տարբեր տեսակետներ:
Նիստին քննարկվեցին նաև այլ հարցեր, մասնավորապես՝ ուսանողների պրակտիկային ու հաճախումներին առավել հետևողական լինելու, գրադարանը իրավաբանական թարմ գրականությամբ համալրելու, ուսումնական պլանում առարկաների փոփոխություններ կատարելու մասին: