logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

             mashtoc1                  mashtoc

Այցելություն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին

 
Օշականում ենք բանասիրության ու մանկավարժության ֆակուլտետի մի խումբ ուսանողների և ավագ դպրոցի սաների հետ: Այցելել ենք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին՝ մանկավարժության առարկայից նրան նվիրված դասը հենց այստեղ անցկացնելու, Մ. Մաշտոց դպրատան թանգարանում շրջելու և հայոց այբուբենը ստեղծող հանճարի գործունեությանը առարկայորեն ծանոթանալու: Մանկավարժության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները տառերի պուրակում պատմեցին Մ. Մաշտոցի կյանքի, մանկավարժական գործունեության մասին, այնուհետև այցելեցինք Սուրբ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի դպրատան թանգարան: Ոգեղեն մթնոլորտում անցկացված էքսկուրսիան բոլորիս համակել էր անբացատրելի մի զգացողությամբ՝ հայ լինելու հպարտությամբ, մեր մշակութային արժեքները պահել-պահպանելու և սերունդներին անխաթար փոխանցելու պարտավորվածությամբ:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում թանգարանի էքսկուրսավար Կարինեին Карина Каринака նյութի գրագետ ու բովանդակալից մատուցման համար: Ինչպես հետո պարզվեց, Կարինեն Հյուսիսային համալսարանի բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի շրջանավարտ էր:
Շնորհակալ ենք նաև բուհի ղեկավարությունից՝ էքսկուրսիայի տեխնիկական կողմը բարձր մակարդակով ապահովելու համար:

project poster1

 

ԹԻՀԿ ը մեկնարկում է  նոր  երկամսյա  կրթական  ծրագիր  «Իրավական  ակտերի  նախագծերի  հակակոռուպցիոն  փորձաքննության ուսուցում» խորագրով։  Ծրագիրը նախատեսված է իրավունքի ոլորտի  ներկայացուց

իչների  համար և  այն  ամբողջովին անվճար  է։

Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի  23ը ներառյալ։  Դիմելու ընթացակարգի և  ծրագրի մանրամասներին կարող  եք ծանոթանալ

կից հայտարարության մեջինչպես նաև մեր  կայքում՝  https://transparency.am/hy/news/view/3337

Սույն կրթական ծրագիրը հնարավոր է դարձել  Ամերիկայի  ժողովրդի   աջակցությամբ՝   ԱՄՆ  Միջազգային  զարգացման   գործակալության  ֆինանսավորմամ`

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿի  կողմից իրականացվող   «Պահանջատեր  հասարակություն՝  հանուն  պատասխանատու  կառավարման»  ծրագրի շրջանակներում:

Հարցերի  դեպքում  դիմել   ԹԻՀԿ կրթական  ծրագրերի  պատասխանատու  Մարիամ  Հովեյանին՝  043 01 63 56

 

 

«Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում»  ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը Հյուսիսային համալսարանում

vorak1     vorak3

Հյուսիսային համալսարանում  սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում»  ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը, որի
ընթացքում ի մի բերվեցին ծրագրի շրջանակներում իրականացված գործընթացները, ներկայացվեց ծրագրի ազդեցությունը ՀՀ բուհական համակարգի վրա: Ինչպես կոնֆերանսի բացմանը նշեց ՈԱԱԿ տնօրեն Ռ. Թոփչյանը, տարեցտարի ամրապնդվում է որակի մշակույթը հայաստանյան բուհերում, միջին մասնագիտական հաստատություններում, ինչը հնարավորություն է տալիս ինստիտուցիոնալ և ծրագրային  հավատարմագրման գործընթացները իրականացնել հնարավորինս արդյունավետ՝ դրանցում ներգրավելով ավելի մեծ թվով շահակիցների:

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը, խոսելով UNESCO-ի ֆինանսավորմամբ «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» քառամսյա ծրագրի մասին, նշեց, որ բուհի աշխատակիցները  պատրաստակամորեն  են ներգրավվել այս նախագծում, վերապատրաստվել՝ ձեռք բերելով բավականին հմտություններ ու կարողություններ, որոնց կիրառումը կնպաստի բուհի հավատարմագրման հետագա գործընթացների բարելավմանը: Ռեկտորը նշեց նաև, որ Հյուսիսային համալսարանն իր նյութատեխնիկական ռեսուրսները հետայսու ևս պատրաստակամորեն կտրամադրի Որակի ապահովման ազգային կենտրոնին՝ նմանօրինակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Կոնֆերանսի ընթացքում բուհերի ղեկավար մարմինների ներկայացուցիչների և որակի ապահովման պատասխանատուների հետ քննարկվեցին ՀՀ բուհերում ներքին գնահատման գործընթացների առանձնահատկությունները, մարտահրավերներն ու հեռանկարները:

Հիշեցնենք, որ UNESCO-ի ֆինանսավորմամբ դեռևս հունվարին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) համակարգմամբ մեկնարկել էր «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում»  քառամսյա ծրագիրը։ Նպատակը՝ զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև  բուհերին նախապատրաստել ինստիտուցիոնալ  հավատարմագրման գործընթացին։ Շահակից բուհերն էին Հյուսիսային համալսարանը,  Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը: Սեպտեմբերի 3-ին կայացած կոնֆերանսին հրավիրված էին նաև հանրապետության մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները շահառու չորս  բուհերի փորձառությանը, ծրագրի արդյունքներին ու հետագա համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ  «Փորձագիտական կարողությունների ձևավորումը և դրա ազդեցությունը բուհերի որակի ներքին ապահովման համակարգի զարգացման վրա» և «Արտաքին գնահատման ազդեցությունը բուհական կառավարման համակարգի զարգացման վրա․ կառավարման բարձր օղակների տեսանկյունը» թեմաներով: Ծրագրի շահառուները ներկայացրին իրենց ձեռքբերումները, ընթացքում հանդիպած խոչընդոտներն ու նշեցին դրանք հաղթահարելու հիմնական ուղիները: Մասնակիցները կարևորեցին այն հանգամանքը, որ ընդգրկվածությունը ծրագրում բարելավել է որակի մշակույթն իրենց ուսումնական հաստատություններում, ինչպես նաև զարգացրել ինքնավերլուծություն իրականացնելու կարողությունները:  Կոնֆերանսն ամփոփվեց հարց ու պատասխանով:

 

vorak2   vorak4

Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...