Հյուսիսային համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է:
Ռեկտորատը, սահմանված կանոնակարգով, իրեն տրված լիազորությունների շրջանակներում քննարկում է բուհի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը: Ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, գլխավոր հաշվապահը, կադրերի բաժնի վարիչը, կրթական գործունեություն իրականացնող կենտրոնների տնօրենները և ուսանողական խորհրդի նախագահը: