logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

gitxorhurd

 

Հյուսիսային համալսարանի գիտական խորհուրդը համալսարանի ուսումնամեթոդական, գիտահետազոտական և գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող, կարգավորող կոլեգիալ մարմին է, որը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների (ուսանողներ, ասպիրանտներ) և մասնակիցների ներկայացուցիչներից:

Գիտական խորհուրդը

  • հաստատում է իր կանոնակարգը,
  • քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը,
  • քննարկում է ուսումնական պրոցեսի կազմակերպման բարելավման և նրա արդյունավետության բարձրացման հետ կապված կարևոր հարցեր,
  • քննության է առնում և հաստատում համալսարանի հեռանկարային զարգացման պլանները,
  • հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները,
  • հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ընտրությունների ընթացակարգերը,
  • քննարկում է ուսումնական աշխատանքի, ուսանողների ուսումնական, մասնագիտական, եզրափակիչ պրակտիկայի արդյունքներն ու առաջարկություններ է մշակում դրանց բարելավման ուղղությամբ,
  • ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ուսման վարձի չափը,
  • մշակում ու իրականացնում է միջոցառումներ ուղղված համալսարանի ուսումնանյութական բազայի ամրապնդմանն ու զարգացմանը,
  • լսում է ֆակուլտետների, ամբիոնների և համալսարանական մյուս ստորաբաժանումների ղեկավարների հաղորդումներն ու հաշվետվությունները ուսումնական և գաղափարադաստիարակչական աշխատանքների և դրանց բարելավման միջոցառումների մասին,
  • քննարկում է համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավարի և ամբիոնների վարիչների հաղորդումները բուհում իրականացվող զիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին,
  • լսում է ֆակուլտետների դեկանների և համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավարի հաղորդումները շրջանավարտների հետ կապերի մասին և միջոցառումներ է մշակում մասնագետների պատրաստման գործի հետագա բարելավման ուղղությամբ,
  • քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր,
  • շնորհում է պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ, և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմանը, ընդունում է պատվավոր կոչումներ, «համալսարանի լավագույն բարեկամ» կոչում շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ սահմանելու, համալսարանի հուշամեդալով պարգևատրելու մասին որոշումներ:

Главные новости

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Карта