logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Համալսարանն ուսանողների պրակտիկան կազմակերպելու համար վերջին մեկ տարում հուշագրեր է կնքել հետևյալ  գործընկեր-կազմակերպությունների հետ։

  • «Օրիգամի»  մանկական զարգացման և ժամանցի  կենտրոն
  • «Նեվը Գիվափ » իրավաբանական ընկերություն
  • «Առթա» տուր տուրիստական  գործակալություն
  • «AT Consulting Center» բանկային ոլորտի ուսումնախորհրդատվական ընկերություն
  • Երիտասարդները հանուն  փոփոխության ՀԿ
  • ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Համալսարանն ուսանողների պրակտիկան կազմակերպելու համար  պայմանագրեր  է կնքել հետևյալ  գործընկեր-կազմակերպությունների հետ։

  1. ՀՀ Ազգային Ժողով
  2. Քննչական կոմիտե 
  3. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 
  4. ՀՀ Հանրային ռադիո
  5. «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերություն
  6. Թիվ 10 հիմնական դպրոց (ՊՈԱԿ)
  7. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
  8. «AT Consulting Center» բանկային ոլորտի ուսումնախորհրդատվական ընկերություն
  9. «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամ
  10. «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»  ՓԲԸ
  11. «Կառմեն Պողոսյան»  փաստաբանական գրասենյակ
  12. «ԵՄՋԻ ԸՔԱՈՒՆԹԻՆՔ»  ՍՊԸ
  13. «Ատովմյան» իրավաբանական և խորհրդատվական ՍՊԸ
  14. «Ապագա» հոգեբանական ծառայությունների կենտրոն
  15. Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
  16. «Սմեշ Ստուդիո» մանկական զարգացման կենտրոն
  17. «Բիլայն» ընկերություն
  18. Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ
  19. Վնասվածքաբանության և օրթօպեդիայի գիտական կենտրոն ՓԲԸ 
  20. N2 Բուժմիավորում
  21. «ՄՈՆՌՈՒԺ» բժշկական էսթետիկ կենտրոն
  22. «Կարեն Դենտ» ատամնատեխնիկական լաբորատորիա
  23. «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ
  24. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
  25. ՀՀ գլխավոր դատախազություն
  26. ՀՀ դատական դեպարտամենտ
  27. «Կենտրոն» հեռուստաընկերություն
  28. «Զիրքոն Դենտ » ատամնատեխնիկական լաբորատորիա

 

Հյուսիսային համալսարանում ուսանողների պրակտիկան կազմակերպվում և իրականացվում է ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպման կանոնակարգի համաձայն՝ բարձրագույն մասնագիտական կրթության չափորոշիչներին համապատասխան՝ պահպանելով կրթական գործընթացի անընդհատության հաջորդայնության և շարունակականության սկզբունքը և նպատակաուղղված է ուսումնառության ընթացքում ուսանողի ստացած գիտելիքների գործնական կիրառության հմտությունների զարգացմանը:

Համալսարանում կրթական աստիճանով պայմանավորված իրականացվում են պրակտիկայի հետևյալ տեսակները,

  • ուսումնական պրակտիկա, որը, որպես կանոն, կազմակերպվում է տարբեր կազմակերպություններում և միտված է զարգացնելու բակալավրի ուսանողների գիտելքիներն ու կարողությունները իրենց մասնագիտական կամ հարակից ոլորտներում:
  • մասնագիտական պրակտիկա. կազմակերպվում է տվյալ կամ հարակից ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններում և միտված է զարգացնելու ուսանողների՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու կարողություններն ու հմտությունները:
  • գիտահետազոտական կամ հետազոտական պրակտիկա՝կազմակերպվում է անհատական կարգով և բխում է ուսանողի մագիստրոսական թեզի պահանջներից, բովանդակությունից և անհատական հետազոտական աշխատանքի պլանից:
  • գիտամանկավարժական կամ մանկավարժահետազոտական պրակտիկա՝ մանկավարժական պրակտիկայի տեսակ է, որը կազմակերպվում է միջին, արհեստագործական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, միտված է մագիստրատուրայի ուսանողի մանկավարժական գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացմանը:

Հյուսիսային համալսարանում առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար պրակտիկան կազմակերպվում է ուսումնառության պրոցեսի ընթացքում երկու անգամ 4  շաբաթ տևողությամբ:

Հյուսիսային համալսարանում առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար պրակտիկան կազմակերպվում է ուսումնառության պրոցեսի ընթացքում երկու անգամ: Գիտամանկավարժական պրակտիկայի տևողությունը 2 շաբաթ է, իսկ գիտահետազոտական պրակտիկայի տևողությունը 4 շաբաթ։


Պրակտիկայի ժամանակացույց

Պրակտիկայի տեսակը, տևողությունը և ժամկետները սահմանվում են համապատասխան մասնագիտական կրթական ծրագրերով:

Համալսարանում պրակտիկայի կազմակերպման և հսկողության համար անմիջական պատասխանատվություն են կրում Համալսարանի պրակտիկայի համակարգողը, ֆակուլտետի դեկանը, համապատասխան մասնագիտական ամբիոնները, ամբիոնային պրակտիկայի ղեկավարները:

Պրակտիկայի ամբողջ ընթացքն ուսանողի կողմից արձանագրվում է պրակտիկայի օրագրում: Պրակտիկայի ավարտին այն իրականացնող հաստատության պատասխանատու անձը օրագրում ներկայացնում է բնութագիր և գնահատական: Օրագիրը կցվում է ուսանողի անձնական գործին:

Ոչ ուշ քան տվյալ կիսամյակի ավարտը ֆակուլտետում կազմակերպվում է ուսանողների պրակտիկայի արդյունքների գնահատում ամբիոնային ղեկավարի կողմից՝ համաձայն կանոնակարգի գնահատման չափանիշների։

 
Կոնտակտներ՝
Նինա Ավագյան
պրակտիկայի բաժնի ղեկավար
Հեռ:(+37410) 55-21-39
Էլ.փոստ՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.