Center for Internship, Career and Further Education
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ, ԿԱՐԻԵՐԱՅԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Պրակտիկայի, կարիերայի և լրացուցիչ կրթության կենտրոնը (այսուհետև՝ Կենտրոն) Հյուսիսային համալսարանի (այսուհետև` Համալսարանի) ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է:
Կենտրոնի գործունեությունը կազմակերպվում և համակարգվում է Կենտրոնի ղեկավարի կողմից:
Կենտրոնի գործառույթներն են
- Հյուսիսային համալսարանի ուսանողների աշխատանքի տեղավորմանն առնչվող ռազմավարական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտումն ու վերլուծությունը, համապատասխան ծրագրերի կազմումն ու ներկայացումը Հյուսիսային համալսարանի ռեկտորատին, ինչպես նաև մասնակցությունը այդ ծրագրերի իրականացմանը։
- Սեմինարների, կլոր սեղանների, կոնֆերանսների, գիտաժողովների, նպատակային և լրացուցիչ պատրաստման ու վերապատրաստման դասընթացների, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և ուրիշ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումների կազմակերպումը, համապատասխան դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությունը։
- Շահառուներին տարբեր հայտարարությունների և մրցույթների մասին տեղեկատվության տրամադրումը, համապատասխան գրականության բազայի ստեղծումը և վարումը (այդ թվում էլեկտրոնային գրադարանի), տեղեկատվական նյութերի տպագրությունը։
- Տեղեկատվական արդի տեխնոլոգիաների կիրաոմամբ համապատասխան տվյալների հենքերի, էլեկտրոնային խմբերի և ինտերնետային սւ]լ միջոցների կազմակերպումը,
- Պետական և մասնավոր սեկտորում զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական ն մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հիմնադրամների, միջազգային դոնոր կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումը։
- Տարբեր ցուցահանդեսների (մասնավորապես «աշխատանքի տոնավաճառ», «կարիերայի օր» և այլն), գործատուների հետ հանդիպումների, կազմակերպությունների եերկայացումների (շնորհանդեսների), ձեռնարկություններ էքսկուրսիաների, փոխայցելությունների և այլ միջոցառումների կազմակերպումը։

Nina Avagyan
Head of Center for Internship, Career and Further Education
+374 94 410 999