About us

«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ի միջին մասնագիտական կրթական ծրագրերի  քոլեջը  հիմնադրվել է 1996 թ.-ին: Ի սկզբանե Քոլեջը գործել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մասնաճյուղին տրված լիցենզիայի հիման վրա՝ երեք կրթական ծրագրով՝ «Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ» և «Բուժական կոսմետոլոգիա»:

2007 թ.-ին Քոլեջն անցել է հավատարմագրում 2 մասնագիտությունների գծով՝ «Քույրական գործ» և «Ատամնատեխնիկական գործ»: Հետագայում՝ 2011 թ.-ից,   գործունեության իրականացման լիցենզիա տրվել է նաև Համալսարանի երևանյան գլխամասին:    

Վերջին 8 տարիներին  Համալսարանը միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն է իրականացնում երկու մասնագիտությամբ՝

  • «Քույրական գործ»,
  • «Ատամնատեխնիկական գործ»: 

2024 թ-ից  քոլեջը  համալրվել է երեք մասնագիտությամբ՝ «Իրավագիտություն» առկա և հեռակա /12-ի բազա/, «Նախադպրոցական կրթություն» և «Հաշվապահական հաշվառում /ըստ ճյոիղերի» /առկա 9-ի բազա,  հեռակա 12-ի բազա/:

2025թ. ԿԳՄՍ-ի կողմից քոլեջին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ բոլոր մասնագիտությունների գծով:

Քոլեջի շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ՝ համապատասխան որակավորմամբ: Դասերն իրականացվում են Երևանում գտնվող Հյուսիսային համալսարանի շենքում՝  համապատասխան լսարաններում, կահավորված ու տեխնիկապես հագեցած լաբորատորիաներում: 

  Ուսանողները մասնագիտական պրակտիկան անցկացնում են մասնագիտական կենտրոններում՝ կրթության չափորոշիչների  բոլոր պահանջներին համապատասխան:

Քոլեջն իրեն տրված լիազորությունների շրջանակում ՝ Հայաստանի ՀանրապետությանԿրթության և գիտության նախարարի՝  27 մարտի 2015 թ. N 203-ն հրամանով կազմակերպվել են  համապատասխան քննական գործընթացներ՝ որոնց  արդյունքում  ավարտական դիպլոմ է շնորհվել  հետևյալ ոչ պետական ՄՈՒՀ-երի 167 ուսանողի:

  1. Երևանի Լ. Օրբելի բժշկական ուսումնարան
  2. Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջ
  3. Երևանի «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջ
  4. Արտաշատի  բժշկական ուսումնարան
  5. Եղեգնաձորի բժշկական ուսումնարան
  6. Վայքի բժշկական ուսումնարան 
  7. Երևանի Մենեջմենթի համալսարանի հենակետային քոլեջ
  8. Արտաշատի  բժշկական ուսումնարան
  9. Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ
  10. Երևանի բուժքույր-դաստիարակչուհիների քոլեջ
  11. «Հիպոկրատ» բժշկական ուսումնարան 
  12. Սևանի բժշկական ուսումնարան
  13. Երևանի առևտրա-իրավագիտական տեխնիկում
  14. Սուրբ Թերեզայի անվան բժշկական քոլեջ 
  15. Գյումրու «Պրոգրես» համալսարանի բժշկական քոլեջ

Քոլեջն իր գործունեության օրվանից մինչ օրս պատրաստել  է շուրջ  527 շրջանավարտ /ներառյալ Ալավերդու բաժանմունք/, որոնցից շատերը  պահանջված են աշխատաշուկայում  իրենց մասնագիտական բարձր որակավորման շնորհիվ: 

ANNOUNCEMENT

Within the Erasmus+ Capacity Building in Higher Education (CBHE) project “Fostering Socially Distanced and Inclusive…
More

Attention

Northern University and the Bucharest University of Economic Studies (Romania), within the framework of the…
More

CONFERENCE INVITATION

The International Scientific – Educational Center of the NAS RA and Northern University are jointly organizing…
More