About us

Հյուսիսային համալսարանի  ավագ դպրոցը հիմնադրվել է 2004 թվականին:

Հումանիտար հոսքով ավագ դպրոցում ինտերակտիվ մեթոդներով դասավանդում են հմուտ մանկավարժներ և դասախոսներ, որոնց մի մասը գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են: Պարբերաբար կազմակերպվող թեմատիկ միջոցառումները, էքսկուրսիաները Հայաստանի պատմամշակութային վայրերով հնարավորություն են ընձեռում դպրոցի սաներին ձեռք բերել հավելյալ գիտելիքներ, հարստանալ հոգեպես,  ճանաչել ու սիրել հայրենի երկիրը: 

Ավագ դպրոցի աշակերտներն օգտվում են համալսարանի ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններից։ 

Հյուսիսային համալսարանում կրթությունը շարունակելու դեպքում ավագ դպրոցի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար գործում են ուսման վարձի զեղչեր։

Աշակերտների իրավունքներն ու պարտականությունները 

Ավագ դպրոցի աշակերտն իրավունք ունի.

  • ստանալ կրթություն,
  • արտահայտել սեփական կարծիքը և համոզմունքները, որոնք չեն խախտում  այլ անձանց իրավունքներն ու ազատությունները,
  • ստանալ գիտելիքների և հմտությունների օբյեկտիվ գնահատում,
  • մասնակցել ակումբների, խմբակների և համալսարանական այլ միջոցառումների,

Ավագ դպրոցի աշակերտը պարտավոր է.

  • բարեխղճորեն յուրացնել կրթական ծրագիրը,
  • իրականացնել ինքնուրույն ուսուցում,
  • կատարել ավագ դպրոցի կանոնադրության պահանջները,
  • ենթարկվել ներքին կանոնակարգերին,
  • խնամքով վերաբերվել դպրոցի գույքին,
  • հարգել դպրոցի այլ աշակերտների և աշխատողների պատիվն ու արժանապատվությունը,
  • կատարել առողջության պահպանման և ամրապնդման կանոնները,
  • ձգտել բարոյական, հոգևոր և ֆիզիկական զարգացման և ինքնակատարելագործման: