Միջոցառումներ

Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցում «Պետություն և իրավունք» առարկայի շրջանակում կազմակերպված բաց դասը նվիրված էր երեխաների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող, նաև՝ արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Դասը կազմակերպվել էր Էրազմուս+ «Էլ Կամպուս» ծրագրի հովանավորությամբ բացված խելացի լսարանում, որտեղ ստեղծված են բոլոր հնարավորություննեը մատուցվող թեմաներն առավել պատկերավոր և տպավորիչ դարձնելու, դասը ձայնագրելու և պահպանելու, դասի ընթացքում տեսակապ հաստատելու համար:
Ինտերակտիվ մեթոդով կազմակերպված դասի ընթացքում աշակերտները պատրաստեցին թեմատիկ պաստառ, որտեղ ներկայացված էին ՀՀ օրենքի՝ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հոդվածներ՝ համապատասխան լուսանկարներով:

Սեմինար-քննարկում՝«Պատերազմի անտեսանելի հետևանքները․ կոլեկտիվ տրավմա և իրավագիտակցություն» խորագրով

Միտք-Էմոցիա-Վարք» հոգեկրթության և իրավագիտակցության զարգացման ՀԿ-ի համահիմնադիրներ հոգեբան, քոուչ Լիանա Ստեփանյանի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի…
Ավելին

«Ունիվերսիադա-2026»

Ռուս-հայկական համալսարանում տեղի ունեցած միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա-2026»-ին ի թիվս հանրապետության 22 բուհի,…
Ավելին

Գիտաժողովի հրավեր

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Հյուսիսային համալսարանը 2026 թվականի ապրիլի 16-17-ին համատեղ կազմակերպում են…
Ավելին