Բարի գալուստ
Հյուսիսային համալսարանի կայք

Հյուսիսային համալսարան

Բակալավրիատ
Մագիստրատուրա
Ասպիրանտուրա
Ավագ դպրոց
Քոլեջ
Նախապատրաստական բաժին

Հաճախ տրվող հարցեր

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

Որովհետև`

  1. Բոլոր շրջանավարտներին տրվում պետական դիպլոմ
  2. Ուսանողները ձեռք են բերում  արդիական ու պահանջված մասնագիտություններ
  3. Վարձավճարները ցածր են, ուսման որակը՝ բարձր
  4. Ուսանողներին տրվում է աշխատանքի ու պրակտիկ գործունեության հնարավորություն
  5. Ուսանողները կարող են սովորել արտերկրի լավագույն բուհերում՝ փոխանակման և միջազգայնացման ծրագրերով 
  6. Դասախոսական անձնակազմում ընդգրկված են ոլորտի լավագույն մասնագետները
  7. Համալսարանի շրջանավարտները պահանջված են աշխատաշուկայում՝ մասնագիտական բարձր որակների շնորհիվ
  8. Բուհը գտնվում է ուղիղ մայրաքաղաքի սրտում,  ուսանողական եռուն միջավայրում
  1. 2022 թ. նոյեմբերի 15-ի N 77 որոշմամբ Հյուսիսային համալսարանին ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ չորս տարի ժամկետով: Մինչ այդ համալսարանը ստացել է ևս երեք հավատարմագիր՝ 2001 թվականին՝ անժամկետ, 2015թ.՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, 2018 թ.՝  ինստիտուցիոնալ հավատարմագրում  4 տարի ժամկետով: Դա նշանակում է, որ Հյուսիսային համալսարանը տրամադրում է պետական դիպլոմ, որը մրցունակ է և որով հնարավոր է աշխատանքի անցնել ցանկացած պետական կառույցում:

Հյուսիսային համալսարանում ընդունելությունը կատարվում է ՀՀ բուհերի համար սահմանված կարգով՝ միասնական քննությունների միջոցով: Միջին մասնագիտական կրթական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած ուսանողներին տրվում է հնարավորություն ուսումը շարունակելու  բուհի 2-րդ կուրսից: 

Բուհում գործում է ուսաման վարձի վճարման ճկուն համակարգ: 

Ուսման որակը բարձրացնելու նպատակով համալսարանում գործում է անվճար և զեղչերով ուսումնառության, ինչպես նաև անվանական կրթաթոշակների շնորհման համակարգ: Համալսարանում սահմանված են անվանական կրթաթոշակներ գերազանց առաջադիմությամբ, հասարակական ակտիվ աշխատանքներում ընդգրկված ուսանողների համար: Ուսումնական տարվա առաջադիմության հիման վրա համալսարանում իրականացվում է ուսանողի տեղափոխություն (ռոտացիա) վճարովի համակարգից անվճար համակարգ:

Հյուսիսային համալսարանն ընդգրկված է մի շարք միջազգային ծրագրերում (Erazmus+), ինչի շնորհիվ համալսարանի լավագույն ուսանողները ուսումը շարունակում են եվրոպական հեղինակավոր բուհերում՝

Իսպանիա, Լեհաստան, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա:  

Բուհի արտաքին կապերի բաժինը կազմակերպում է նաև վերապատրաստումներ օտարերկրյա հրավիրյալ դասախոսների մասնակցությամբ ինչպես առցանց, այնպես էլ լսարանային պայմաններում։ 

Հյուսիսային համալսարանի կարիերայի կենտրոնը բնագավառի գործատուների հետ կնքած պայմանագրերի շնորհիվ ապահովում է ուսանողների ուսումնագործնական պրակտիկան, նպաստում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորմանը: 

Ուսումնառությանը զուգահեռ աշխատանքային փորձ ձևավորելու ուղղությամբ  տարվող ակտիվ աշխատանքները, համալսարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ամրապնդումը նույնպես կարիերայի կենտրոնի խնդիրներից են: 

 

Վերջին շրջանում տարբեր գործատուների հետ  կնքվել են տասնյակ  հուշագրեր և համագործակցության  պայմանագրեր, որոնք միտված են ուսանողների մասնագիտական կարողությունների ձեռքբերմանն ու հմտությունների զարգացմանը: