Ընդունելություն

Հյուսիսային համալսարանի առաքելությունն է՝ կրթության որակի գերակայությամբ ազգային լավագույն ավանդույթների և միջազգային առաջավոր փորձի զուգակցմամբ ու կրթության մատչելիության, հասանելիության, կազմակերպման թափանցիկության, մարդասիրական արժեքների ապահովմամբ գիտակրթական գործունեության իրագործում` ուղղված տնտեսագիտության, կառավարման, հաշվապահության, իրավաբանության, ծրագրավորման, լրագրության, բանասիրության, հոգեբանության, կրթության և մանկավարժության ոլորտների համար ստացված գիտելիքները գործնականում կիրառելու ունակ կադրերի պատրաստմանը:

Հյուսիսային համալսարանն իր առաքելությանը հավատարիմ՝ ուսումնական գործընթացն իրականացնում է բարձրագույն դպրոցի լավագույն ավանդույթների, ՀՀ օրենսդրության և Բոլոնիայի գործընթացի պահանջներին համապատասխան: Ուսման ընթացքում սովորողները ստանում են հիմնավոր գիտելիքներ և հմտություններ, զարգացնում վերլուծական, հաղորդակցական և գործնական որակները:

Համալսարանում գործում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:
Համալսարանն իրականացնում է բակալավրի 19, մագիստրոսի 15 և ասպիրանտական 3 կրթական ծրագրեր: /կարդալ ավելին/
Ուսուցման ECTS կրեդիտային համակարգը Հյուսիսային համալսարանում ներդրվել է 2007-2009թթ.: /կարդալ ավելին/

Բակալավրի կրթական ծրագիրը 4 տարի է` 240 ECTS կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ, մագիստրոսի կրթական ծրագիրը` 2 տարի` 90 ECTS կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ: Համալսարանն ունի նաև հետազոտողի (ասպիրանտական) եռամյա ծրագիր` 180 ECTS կրեդիտ գիտաուսումնական բեռնվածությամբ:

Ուսանողի ուսումնական բեռնվածությունը

Կրթական ծրագրի տևողությունըԿրթության ձևըԿրեդիտներ
Բակալավրի կրթական ծրագիր4 տարի8 կիսամյակառկա240 կրեդիտ
5 տարի10 կիսամյակհեռակա
Մագիստրոսի կրթական ծրագիր1.5 տարի3 կիսամյակառկա90 կրեդիտ
2  տարի4 կիսամյակհեռակա
Ասպիրանտուրա3 տարի6 կիսամյակառկա180 կրեդիտ
4 տարի8 կիսամյակհեռակա

Ուսման որակի բարձրացման խրախուսման նպատակով համալսարանում ներդրվել և գործում է անվճար և զեղչերով ուսումնառության, ինչպես նաև անվանական կրթաթոշակների շնորհման համակարգ: Համալսարանում սահմանված են անվանական կրթաթոշակներ՝ գերազանց առաջադիմությամբ, հասարակական ակտիվ աշխատանքներ կատարող ուսանողների համար:Հյուսիսային համալսարանում կրեդիտային համակարգով կազմակերպվող բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների կիսամյակային գիտելիքի արդյունարար գնահատման համար կիրառվում է գնահատման 100 միավորանոց համակարգ/սանդղակ: Գնահատումը կատարվում է ինչպես թվային այնպես էլ տառային նշագրումով: /կարդալ ավելին/

Կիրառվող գնահատման սանդղակը հնարավորություն է տալիս հաշվարկել կիսամյակի և ուսումնառության ողջ շրջանի ընթացքում ուսանողի վաստակած վարկանիշային միավորը, ինչպես նաև՝ ուսանողի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կիսամյակի և ուսումնառության ցանկացած ժամանակահատվածի համար` ուսանողի բացարձակ առաջադիմության չափման նպատակով:Ուսումնական գործընթացը վերահսկվում է ուսումնական վարչության, մասնագիտական ամբիոնների, ֆակուլտետների, որակի ապահովման վարչության կողմից:Կրթական ծրագրերն աշխատաշուկայի պահանջներին և հասարակության կարիքներին համապատասխանեցնելու նպատակով համալսարանում գործում են շահառուների և շրջանավարտների հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմներ՝ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կոորդինացմամբ:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»

Հյուսիսային համալսարանի 30–րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ- մրցույթն ընթացավ…
Ավելին

Կայացավ «Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները թվայնացման դարաշրջանում» խորագրով միջազգային գիտաժողով

Ապրիլի 16-17-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Հյուսիսային hամալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները…
Ավելին

Հյուսիսային համալսարանում մեկնարկեցին առցանց դասընթացներ՝ SIN-NEC ծրագրի շահառու ուսանողների և դասախոսների համար:

Կայունություն և միջազգայնացման կարողություններ՝ նպաստելու նորեկների բարձրագույն կրթության արդիականացմանը հարևան արևելյան երկրներում /SIN-NEC/» «Էրազմուս+» կարողությունների…
Ավելին

Սեմինար-քննարկում՝«Պատերազմի անտեսանելի հետևանքները․ կոլեկտիվ տրավմա և իրավագիտակցություն» խորագրով

Միտք-Էմոցիա-Վարք» հոգեկրթության և իրավագիտակցության զարգացման ՀԿ-ի համահիմնադիրներ հոգեբան, քոուչ Լիանա Ստեփանյանի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի…
Ավելին