Բիզնես ինկուբատոր

Հյուսիսային համալսարանում 2024 թվականին հիմնադրվեց ուսանողական բիզնես ինկուբատոր, որի գործունեության հիմնական նպատակն է՝ հավաքագրել նորարարական գաղափարներ և դրանք գեներացնել համալսարանական ներուժով: Բիզնես ինկուբատորի գործունեությունը նպատակաուղղված է նոր բիզնես գաղափարների գեներացմանը, համալսարանի ուսանողների մոտ գործնական հմտությունների և կարողությունների ձևավորման աջակցմանը, հետազոտական բաղադրիչով ուսումնառության կազմակերպմանը և ժամանակակից աշխա­տաշուկայի պահանջներին համապատասխան՝ «ստեղծարար» շրջանավարտների պատրաստմանը:

         Թվարկած նպատակներին համահունչ, բիզնես ինկուբատորի առանցքային խնդիրներն են ՝

  • բիզնես տեսական գիտելիքների տեղափոխումը կիրառական հարթակ, որը ուսանողներին հնարավորություն կնձեռի ձեռք բերել կիրառական հմտություններ և աշխատանքային փորձ.
  • աշխատաշուկայի մասնագիտական կրթական ժամանակակից պահանջների տեղայնացում՝ Համալսարանում իրականացվող համապատասխան   ՄԿԾ-ում

Բիզնես ինկուբատորի գործառույթների շրջանակի առանցքային ուղղություններն են․

  • ինովացիոն գաղափարների ինկուբացիա և փոխանցում կիրառական ձեռնարկատիրության ոլորտ․
  • նորարական բիզնես գաղափարների հավաքագրման մրցույթի կազմակերպում․
  • լավագույն գաղափարների ընտրության կազմակերպում.
  • ընտրված գաղափարների բաշխում ինկուբացիոն խմբերի միջև.
  • գաղափարների գեներացման գործընթացի ճանապարհային քարտեզի մշակում.
  • ինկուբացիոն արդյունքների ներկայացում՝ շահառուներին։

Ուսանողական բիզնես ինկուբատորի թիմն իրականացնում է բիզնես գործընթացների ուսումնասիրություն և մարքեթինգային զարգացման ռազմավարության մշակում «Սմարթ Չոյս» ՍՊԸ-ի պատվերով։Ծրագիր՝ Կորպորատիվ խմբերով լեզուների ուսուցման ռազմավարական կառավարման շրջանակի մշակում Մասնակցություն՝ 4 ուսանող | Մենթոր՝ Վարդուհի Թանանյան:

Ուսանողական բիզնես ինկուբատորի թիմն իրականացնում է բիզնես գործընթացների ուսումնասիրություն և թվային մարքեթինգային զարգացման ռազմավարության մշակում «Սարկո Գրուպ» ՍՊԸ-ի պատվերով:

Ուսանողական բիզնես ինկուբատորի թիմն իրականացնում է բիզնես գործընթացների ուսումնասիրություն և մարքեթինգային զարգացման ռազմավարության մշակում «ՀՈՒՄԿ» հիմնադրամի պատվերով։Ծրագիր՝ Ոչ ֆորմալ կրթության կառավարման մշակույթի մշակում և հաշվապահների ուսումնառության շուկայում մրցակցային դիրքերի բարելավում Մասնակցություն՝ 5 ուսանող | Մենթոր՝ Հասմիկ Սահակյան:

Ուսանողական բիզնես ինկուբատորի թիմն իրականացնում է բիզնես գործընթացների ուսումնասիրություն և մարքեթինգային զարգացման ռազմավարության մշակում «Դրիմ Թրավել» կազմակերպության պատվերով։Ծրագիր՝ Զբոսաշրջության սկսնակ օպերատորի մեկնարկային գործունեության արդյունավետության բարձրացման առաջարկությունների մշակում Մասնակցություն՝ 4 ուսանող | Մենթոր՝ Գոհարիկ Խաչատրյան:

Ուսանողական բիզնես ինկուբատորի թիմն իրականացնում է բիզնես գործընթացների ուսումնասիրություն և մարքեթինգային զարգացման ռազմավարության մշակում «Մուրադյան Շին» ՍՊԸ -ի պատվերով։Ծրագիր՝ Շինարարական կազմակերպության մարքեթինգի իրագործման էլեկտրոնային հարթակի ներդրում Մասնակցություն՝ 5 ուսանող | Մենթոր՝ Արմեն Ճուղուրյան:

ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուհի և մասնավոր հատվածի ակտիվ համագործակցությունը կրթության որակի բարձրացման և ուսանողների գործնական հմտությունների զարգացման գլխավոր…
Ավելին

ՀԵՌԱԿԱ ՏԵՂԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ

Հարգելի՛ դիմորդներ, շարունակվում է հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը: Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ…
Ավելին

Ուշադրություն

Հյուսիսային համալսարանը և Ռումինիայի Բուխարեստի Տնտեսագիտական համալսարանը «Էրազմուս+» համագործակցության հուշագրի շրջանակում հայտարարում են 2026–2027 ուսումնական…
Ավելին