Պրակտիկա

Համալսարանն ուսանողների պրակտիկան կազմակերպելու համար վերջին մեկ տարում հուշագրեր է կնքել հետևյալ  գործընկեր-կազմակերպությունների հետ։
  • «Օրիգամի»  մանկական զարգացման և ժամանցի  կենտրոն
  • «Նեվը Գիվափ » իրավաբանական ընկերություն
  • «Առթա» տուր տուրիստական  գործակալություն
  • «AT Consulting Center» բանկային ոլորտի ուսումնախորհրդատվական ընկերություն
  • Երիտասարդները հանուն  փոփոխության ՀԿ
  • ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
  • «Հալուլյան» փաստաբանական գրասենյակ
  • «Ալվինկա» զարգացման կենտրոն
  • «Ապագա զինվոր» ՌՀԴ
  • Երևանի Ստ․ Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց
  •  

Համալսարանն ուսանողների պրակտիկան կազմակերպելու համար  պայմանագրեր  է կնքել հետևյալ  գործընկեր-կազմակերպությունների հետ։

  1. ՀՀ Ազգային Ժողով
  2. ՀՀ գլխավոր դատախազություն
  3. ՀՀ դատական դեպարտամենտ
  4. ՀՀ քննչական կոմիտե 
  5. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 
  6. «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերություն
  7. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
  8. «Ֆըրսթ Ըքաունթինգ Գրուպ» ՍՊԸ ՓԲԸ
  9. «AT Consulting Center»
  10. «Safe Logistic Group LLC»
  11. «Շողերսոֆթ» ՍՊԸ
  12. «Սմարթ Ստուդիո» ՍՊԸ
  13. «Դաբլ Քոքոնաթ Դիջիթալ Արմենիա» ՍՊԸ
  14. «Լոկուս Լիգըլ Քընսալթինգ» ՍՊԸ
  15. «Կառմեն Պողոսյան» փաստաբանական գրասենյակ
  16. «Նեվը Գիվափ» իրավաբանական ընկերություն
  17. «Ատովմյան» իրավաբանական և խորհրդատվական ՍՊԸ
  18. «Հալուլյան» փաստաբանական գրասենյակ
  19. «Թիմ Տելեկոմ Արմենիա»
  20. «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
  21. ՀՀ Հանրային ռադիո
  22. «Կենտրոն» հեռուստաընկերություն
  23. Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց
  24. Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
  25. Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց
  26. «Դրիմ Թրավել» տուրիստական գործակալություն
  27. «Մարս Թրեվլ» տուրիստական գործակալություն
  28. «Առթա Տուր» տուրիստական գործակալություն
  29. «Սմեշ Ստուդիո» մանկական զարգացման կենտրոն
  30. «Ալվինկա» զարգացման կենտրոն
  31. «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
  32. Ադամյան Նարինե Մհերի ԱՁ
  33. «Թամարա Սեյրանի Բաղդասարյան» ԱՁ
  34. «Վահագն Պետրոսյան Գրիգորի» ԱՁ

Հյուսիսային համալսարանում ուսանողների պրակտիկան կազմակերպվում և իրականացվում է ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպման կանոնակարգի համաձայն՝ բարձրագույն մասնագիտական կրթության չափորոշիչներին համապատասխան՝ պահպանելով կրթական գործընթացի անընդհատության հաջորդայնության և շարունակականության սկզբունքը և նպատակաուղղված է ուսումնառության ընթացքում ուսանողի ստացած գիտելիքների գործնական կիրառության հմտությունների զարգացմանը:

Համալսարանում կրթական աստիճանով պայմանավորված իրականացվում են պրակտիկայի հետևյալ տեսակները,

  • ուսումնական պրակտիկա, որը, որպես կանոն, կազմակերպվում է տարբեր կազմակերպություններում և միտված է զարգացնելու բակալավրի ուսանողների գիտելքիներն ու կարողությունները իրենց մասնագիտական կամ հարակից ոլորտներում:
  • մասնագիտական պրակտիկա. կազմակերպվում է տվյալ կամ հարակից ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններում և միտված է զարգացնելու ուսանողների՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու կարողություններն ու հմտությունները:
  • գիտահետազոտական կամ հետազոտական պրակտիկա՝կազմակերպվում է անհատական կարգով և բխում է ուսանողի մագիստրոսական թեզի պահանջներից, բովանդակությունից և անհատական հետազոտական աշխատանքի պլանից:
  • գիտամանկավարժական կամ մանկավարժահետազոտական պրակտիկա՝ մանկավարժական պրակտիկայի տեսակ է, որը կազմակերպվում է միջին, արհեստագործական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, միտված է մագիստրատուրայի ուսանողի մանկավարժական գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացմանը:

Հյուսիսային համալսարանում առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար պրակտիկան կազմակերպվում է ուսումնառության պրոցեսի ընթացքում երկու անգամ 4  շաբաթ տևողությամբ:

Հյուսիսային համալսարանում առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար պրակտիկան կազմակերպվում է ուսումնառության պրոցեսի ընթացքում երկու անգամ: Գիտամանկավարժական պրակտիկայի տևողությունը 2 շաբաթ է, իսկ գիտահետազոտական պրակտիկայի տևողությունը 4 շաբաթ։


Պրակտիկայի ժամանակացույց

Պրակտիկայի տեսակը, տևողությունը և ժամկետները սահմանվում են համապատասխան մասնագիտական կրթական ծրագրերով:

Համալսարանում պրակտիկայի կազմակերպման և հսկողության համար անմիջական պատասխանատվություն են կրում Համալսարանի պրակտիկայի համակարգողը, ֆակուլտետի դեկանը, համապատասխան մասնագիտական ամբիոնները, ամբիոնային պրակտիկայի ղեկավարները:

Պրակտիկայի ամբողջ ընթացքն ուսանողի կողմից արձանագրվում է պրակտիկայի օրագրում: Պրակտիկայի ավարտին այն իրականացնող հաստատության պատասխանատու անձը օրագրում ներկայացնում է բնութագիր և գնահատական: Օրագիրը կցվում է ուսանողի անձնական գործին:

Ոչ ուշ քան տվյալ կիսամյակի ավարտը ֆակուլտետում կազմակերպվում է ուսանողների պրակտիկայի արդյունքների գնահատում ամբիոնային ղեկավարի կողմից՝ համաձայն կանոնակարգի գնահատման չափանիշների։Կոնտակտներ՝
Նինա Ավագյան
պրակտիկայի բաժնի ղեկավար
Հեռ:(+37410) 55-21-39
Էլ.փոստ՝ internship@northern.am

Գյումրու Ալեք Մանուկյան 26 և Երևանի Ալեք Մանուկյան 15 ա հասցեները կապող ճանապարհը տանում է դեպի Եվրոպա

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ծրագրի ղեկավար, «Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի…
Ավելին

Վերջին դաս ավագ դպրոցում

Շնորհավորանքներ, ծաղիկներ, ուսուցիչներին ուղղված սիրո խոստովանություններ, հուզմունքից խճճված խոսքեր ու ապագային ուղղված լուսավոր հայացքներ… Հյուսիսային…
Ավելին