«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աուդիտի հիմնախնդիրները ՀՀ առևտրային կազմակերպություններում» թեմայով ատենախոսության նախապաշտպանությունը

Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնում տեղի ունեցավ Անի Միրզոյանի՝ «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աուդիտի հիմնախնդիրները ՀՀ առևտրային կազմակերպություններում» թեմայով ատենախոսության նախապաշտպանությունը։
Ատենախոսության գիտական ղեկավարն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը։ Ընդդիմախոսներն էին տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Գոհարիկ Խաչատրյանը և տնտեսագիտության թեկնածու Նարեկ Սարատիկյանը։
Նախապաշտպանությունն անցավ մասնագիտական ակտիվ քննարկումների մթնոլորտում։ Ամբիոնի անդամների կողմից հնչեցին բազմաթիվ հարցադրումներ, ներկայացվեցին դիտարկումներ և առաջարկություններ, հանգամանորեն քննարկվեցին հետազոտության ինչպես դրական կողմերը, այնպես էլ հետագա կատարելագործման ենթակա դրույթները։
Մասնագիտական քննարկման և գնահատման արդյունքում որոշում կայացվեց Անի Միրզոյանի ատենախոսությունը երաշխավորել հրապարակային պաշտպանության։
Շնորհավորում ենք Անիին այս կարևոր գիտական հանգրվանի առթիվ՝ մաղթելով հաջողություն, վստահ և փայլուն պաշտպանություն, գիտական նոր ձեռքբերումներ ու մասնագիտական շարունակական առաջընթաց։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
