![]() | Բակուր Մարտիրոսյան Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Բակուր Մարտիրոսյանը «Էրազմուս+ ՀԳ 107 անձնակազմի միջազգային 4-րդ շաբաթ» ծրագրի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերի 7-11-ը «Հարկերի էությունը և ժամանակակից հարկերի հիմնական տեսակները» թեմայով դասախոսություն է կարդացել Լեշնոյի Յան Ամոս Կոմենսկու անվան կիրառական գիտությունների համալսարանում (Լեհաստան): |
![]() | Քրիստոֆ Վեսոլովսկի Լեհաստանի Շչեցինի համալսարանի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկին «Էրազմուս+» ՀԳ 1 ծրագրի շրջանակում 2019 թվականի մարտի 19-22-ն ընկած ժամանակահատվածում դասախոսել է Հյուսիսային համալսարանում: |
![]() | Քրիստինե Ռշտունի Հյուսիսային համալսարանի Ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ Քրիստինե Ռշտունուն «Էրազմուս+» ՀԳ 1 ծրագրի շրջանակում Ժեշուվի համալսարանի (Լեհաստան) հետ կնքված միջինստիտուցիոնալ համաձայնագրով 2019 թվականի փետրվարի 18-22-ը «Գործնական անգլերեն» խորագրով դասընթաց է անցկացրել գործընկեր բուհի Անգլերենի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների համար: |
![]() | Հարություն Խալաթյան Հյուսիսային համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Հարություն Խալաթյանը Հյուսիսային համալսարանի և Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի (Լեհաստան) միջև կնքված համագործակցության շրջանակում 2018 թվականի ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում դասախոսել է գործընկեր բուհում: |
![]() | Սուսաննա Հարությունյան Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտություններ թեկնածու, դոցենտ Սուսաննա Հարությունյանը դասավանդման և փորձի փոխանակման շրջանակներում 2015 թվականին մեկ ամսով հյուրընկալվել է Շվեդիայի Մալմոյի համալսարանում: |
![]() | Նունե Սրապյան Վարչական անձնակազմի շարժունության մրցույթի արդյունքում Հյուսիսային համալսարանի Արտաքին կապերի պատասխանատու Նունե Սրապյանը, 2 անգամ արժանանալով դրամաշնորհի, փորձի փոխանակման ծրագրով 2013 թվականին մեկ ամսով գործուղվել է Մալմոյի համալսարան (Շվեդիա), իսկ 2014 թվականին՝ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան (Լեհաստան) և Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի համալսարաններ: |
![]() | Աննաբելլա Լոկոնսոլ Շվեդիայի Մալմոյի համալսարանի ավագ դասախոս Աննաբելլա Լոկոնսոլը 2014 թվականին մեկ ամսով հյուրընկալվել է Հյուսիսային համալսարանում՝ փորձի փոխանակում իրականացնելու նպատակով: |
“Erasmus + KPI4HE” training series in Oldenburg
The participation of the Northern University in the training series hosted by Carl von Ossietzky…
The recent meeting of the “DAAD Bologna Hub” project
The recent meeting of the “DAAD Bologna Hub” project on September 16 highlighted key aspects…
“If you are aware, then you are protected.”
“If you are aware, then you are protected.”
Maybe I Wouldn’t Discover Myself Like That
Hello, I’m Elen, a 3rd-year student at the Department of Law of Northern University. Thanks…
NORTHERN UNIVERSITY OPENED DOORS FOR ME THAT I COULD ONLY DREAM OF
Suzanna Khachatryan, a third-year student in the Economic Management and Informatics program at Northern University,…
Just a step away from Northern University in Szczecin
Selected students from the Faculty of Journalism as well as other academic staff at the University…