Միջոցառումներ

Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցում «Պետություն և իրավունք» առարկայի շրջանակում կազմակերպված բաց դասը նվիրված էր երեխաների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես՝ հոգեկան առողջության, մտավոր և տեսալսողական խնդիրներ ունեցող, նաև՝ արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:
Դասը կազմակերպվել էր Էրազմուս+ «Էլ Կամպուս» ծրագրի հովանավորությամբ բացված խելացի լսարանում, որտեղ ստեղծված են բոլոր հնարավորություննեը մատուցվող թեմաներն առավել պատկերավոր և տպավորիչ դարձնելու, դասը ձայնագրելու և պահպանելու, դասի ընթացքում տեսակապ հաստատելու համար:
Ինտերակտիվ մեթոդով կազմակերպված դասի ընթացքում աշակերտները պատրաստեցին թեմատիկ պաստառ, որտեղ ներկայացված էին ՀՀ օրենքի՝ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հոդվածներ՝ համապատասխան լուսանկարներով:

ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուհի և մասնավոր հատվածի ակտիվ համագործակցությունը կրթության որակի բարձրացման և ուսանողների գործնական հմտությունների զարգացման գլխավոր…
Ավելին

ՀԵՌԱԿԱ ՏԵՂԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ

Հարգելի՛ դիմորդներ, շարունակվում է հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը: Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ…
Ավելին

Ուշադրություն

Հյուսիսային համալսարանը և Ռումինիայի Բուխարեստի Տնտեսագիտական համալսարանը «Էրազմուս+» համագործակցության հուշագրի շրջանակում հայտարարում են 2026–2027 ուսումնական…
Ավելին