Ջենովայի համալսարանում մեկնարկել է «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) ծրագրի աշխատաժողովը, որն ուղղված է բարձրագույն կրթական հաստատություններում կրթական և գիտական նպատակների պլանավորմանը, ինստիտուցիոնալ հետազոտությունների միջոցով օբյեկտիվ , համակարգված գործողությունների ապահովմանը, համապատասխան ռազմավարության մշակմանը։ Ծրագրի մասնակից բուհերն են Իտալիայի Ջենովայի համալսարանը, Օլդենբուրգի և Դրեզդենի տեխնիկական (Գերմանիա) համալսարանները։