Նորություններ

Լրագրությունը ՍԵՐ է՝ առանց արձակուրդի ու հանգստյան օրերի

Հենց այդ սիրո մասին է մեր զրույցը՝ Շչեցինի համալսարանի Մեդիակրթության և ինտերակտիվության կենտրոնի տնօրեն, NiUS ռադիոյի ղեկավար դոկտոր Կոնրադ Վոյտիլայի հետ

Լրագրությունը ՍԵՐ է՝ առանց արձակուրդի ու հանգստյան օրերի Read More »

Էրազմուս+ շարժունության հերթական ծրագիրը

Կարևորելով ուսանողների և դասախոսների ներգրավվածությունը «Էրազմուս+» շարժունության ծրագրին՝ Հյուսիսային համալսարանն առանցքային է համարում միջազգայնացման գործընթացների ակտիվացումը և համագործակցությունը արտերկրի հեղինակավոր բուհերի հետ:

Էրազմուս+ շարժունության հերթական ծրագիրը Read More »

DAAD Bologna Hub

«DAAD Bologna Hub» փորձագիտական երկրորդ հանդիպման ընթացքում Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչները փորձագիտական խմբին ներկայացրեցին ուսումնական գործընթացի, կրթության որակի շարունակական բարելավման, միջազգայնացման և շարժունության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները և միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթական գործընթաց ապահովելուն միտված նորամուծությունները:

DAAD Bologna Hub Read More »

Հյուսիսային համալսարանը «Կրթություն և կարիերա Expo 2024»-ում

Կրթական էքսպոներին Հյուսիսային համալսարանի մասնակցությունն արդեն ավանդույթ է դարձել: Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում կայացած «Կրթություն և կարիերա Expo 2024»-ը ևս մեզ համար համագործակցության նոր հնարավորությունների և հետաքրքիր գաղափարների առիթ էր: Մարշալ Ա․ Խանփերյանցի ռազմաօդային ուժերի ինստիտուտի ուսանողների կողմից բեմադրված արտակարգ իրավիՃակներում Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի ուսանողների ցուցաբերած առաջին բուժօգնությունը հետաքրքիր և արդյունավետ ձևաչափ էր՝ չափազանց կարևոր գիտելիքների ու փորձի փոխանակման համար:

Հյուսիսային համալսարանը «Կրթություն և կարիերա Expo 2024»-ում Read More »

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍԿՍԵՑԻ ԻՄ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՊԱԳԱՆ. ԲԱՑ ՄԻ ԹՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԴ՝ ՀԱՋՈՐԴԸ ԼԻՆԵԼՈՒ

Հյուսիսային համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի Լիաննա Եղիշյանն «Էրազմուս +» շարժունության ծրագրի շրջանակում արդեն մեկ կիսամյակ սովորում է Լեհաստանի Շեցինի համալսարանում:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍԿՍԵՑԻ ԻՄ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՊԱԳԱՆ. ԲԱՑ ՄԻ ԹՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԴ՝ ՀԱՋՈՐԴԸ ԼԻՆԵԼՈՒ Read More »

Հյուսիսային համալսարանի կրթական գործընթացի կազմակերպման առաջնահերթությունների ցանկը կհամալրվի ևս մեկով

Հյուսիսային համալսարանի աշխատանքային խումբը մասնակցում էր «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» ծրագրի ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ KICK-OFF MEETINGին։ «Էրազմուս+» ծրագրի նախաձեռնությամբ մեկնարկած նախագծի նպատակն է խթանել ներառական, թվային և կանաչ կրթության կազմակերպմանն ու իրականացմանը՝ ԳԱՑԱՇ-ի ստեղծման միջոցով։

Հյուսիսային համալսարանի կրթական գործընթացի կազմակերպման առաջնահերթությունների ցանկը կհամալրվի ևս մեկով Read More »

Վահան Թեքեյանի հոդվածների ժողովածուի երկրորդ հատորի շնորհանդեսը

Նոյեմբերի 30-ին Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանի հեղինակությամբ հրատարակված՝ Վահան Թեքեյանի հոդվածների ժողովածուի երկրորդ հատորի շնորհանդեսը։ Թեքեյանագետ Վարդուհի Դավթյանի ձեռամբ պատմության ստվերից դուրս բերված՝ Վահան Թեքեյանի հրապարակախոսական հոդվածները նոր լույս են սփռում Թեքեյան մտածողի ստեղծագործական անսպառ ժառանգության վրա։

Վահան Թեքեյանի հոդվածների ժողովածուի երկրորդ հատորի շնորհանդեսը Read More »

Երեխաների իրավունքների պաշտպանությունը ՝ երեխայի լավագույն շահ

Երեխաների իրավունքները պաշտպանելու կարևորագույն գործիքներից մեկը երեխաներին իրենց իրավունքներին և իրենք իրենց պաշտպանելու միջոցներին ծանոթացնելն է: Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի և բժշկական քոլեջի սաների ակտիվ մասնակցությամբ փակցված պաստառի վրա բոլոր այն դրույթներն են, որոնք կոչված են ապահովելու երեխայի լավագույն շահը:

Երեխաների իրավունքների պաշտպանությունը ՝ երեխայի լավագույն շահ Read More »

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ

«Էրազմուս +» շարժունության ծրագրի շրջանակում Հյուսիսային համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, անգլերեն բանասիրության մասնագետ Արուսյակ Իվանյանը Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանում է:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ Read More »