Ընդունելություն
2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ դիմորդներ, մեկնարկել է քոլեջի ընդունելության հայտագրման գործընթացը:
Հուլիսի 10-ից մեկնարկել է մասնագիտական ուսումնական հաստատությունների 2026–2027 ուսումնական տարվա ընդունելությունը
Հուլիսի 10-ից մինչև հուլիսի 31-ը, ժամը 18:00-ն ներառյալ, կարող եք ներկայացնել ընդունելության հայտ՝ ոլորտային մասնագիտություններով («Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ»)
Հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 17-ը, ժամը 18:00-ն ներառյալ, կարող եք ներկայացնել ընդունելության հայտ՝ ոչ ոլորտային մասնագիտություններով («Իրավագիտություն», «Նախադպրոցական կրթություն», «Հաշվապահական հաշվառում»)
Այս տարի ընդունելության գործընթացն առաջին անգամ ամբողջությամբ կիրականացվի my.emis.am հարթակի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս հայտագրումն իրականացնել առցանց՝ արագ, հարմար և թափանցիկ եղանակով։
Ընդունելությունն իրականացվելու է երկու փուլով։ Հայտագրումը սկսելու համար անհրաժեշտ է. ունենալ օգտահաշիվ my.emis.am հարթակում, նույնականացվել «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն։
Եթե էլեկտրոնային ստորագրություն չունեք, անհրաժեշտ է նախ ստեղծել օգտահաշիվ my.emis.am հարթակում, ապա շարունակել հայտագրման գործընթացը։Հետևեք ուղեցույցին և հաջողությամբ կատարեք Ձեր մասնագիտական ճանապարհի առաջին քայլը:Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության այստեղ…
Հյուսիսային համալսարանի քոլեջը ընդունելություն է իրականացնում համաձայն Հայաստանի Հանրապետության արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության կարգի:
Քոլեջում ընդունելությունը իրականացվում է ՝ Հանրակրթական հիմնական՝ (9-ի բազա) և միջնակարգ (12-ի բազա) կրթության հիմքով՝
Շրջանավարտները կստանան պետական դիպլոմ մասնագիտության համապատասխան որակավորմամբ:
- «Քույրական գործ» — Բուժքույր/բուժեղբայր /առկա, 9-ի բազա 4 տարի տևողությամբ , 12-ի բազա 3 տարի տևողությամբ/
- «Ատամնատեխնիկական գործ» — Ատամնատեխնիկ առկա, 9-ի բազա 3 տարի տևողությամբ , 12-ի բազա 2 տարի տևողությամբ/
- «Իրավագիտություն»- Իրավագետ / 12 բազա առկա 2 տարի տևողությամբ, 12 բազա առկա հեռակա 3 տարի տևողությամբ /
- «Նախադպրոցական կրթություն» — Դաստիարակ նախադպրոցական կրթության /առկա 9-ի բազա 3 տարի տևողությամբ, հեռակա 12-ի բազա 3 տարի տևողությամբ /:
- «Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի» — Հաշվապահ /առկա 9-ի բազա 3 տարի տևողությամբ, հեռակա 12-ի բազա 3 տարի տևողությամբ /:
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ
Հյուսիսային համալսարանի քոլեջում ուսանողական նպաստի ձևով իրականացվող ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման զեղչերի կիրառման կանոնակարգ
Հյուսիսային համալսարանի քոլեջի զեղչի հրաման
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹՂԵՐԻ ՑԱՆԿ
Շրջանավարտները կստանան պետական դիպլոմ մասնագիտության համապատասխան որակավորմամբ:
Ընդունելության համար ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Դիմորդը` Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`
- Դիմում /գրում է տեղում/
- Անձը հաստատող փաստաթուղթ
- ՀԾՀ /սոցքարտ/
- 4 լուսանկար (3×4 չափսի)
- Կրթության մասին փաստաթուղթ (վկայական )
- Ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- 1000 դրամի վճարման կտրոն /հաշվեհամար՝ 2470100558500000/
- Տեղեկանք գրանցման վայրից (անձնագրային բաժին)
2026-2027 ուստարվա ընդունելության հարցաշար/առնվազն հիմնական կրթության վկայականով /9-րդ դաս․/
ԹԵՍՏԻ ՆՄՈՒՇ
2026-2027 ուստարվա ընդունելության հարցաշար/առնվազն միջնակարգ կրթության վկայականով/12-րդ դաս․/
ԹԵՍՏԻ ՆՄՈՒՇ
