ՈԱԱԿ փորձագիտական խումբը Հյուսիսային համալսարանի քոլեջում

ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Հյուսիսային համալսարանի քոլեջում։ Քոլեջի ինքնավերլուծության, փաստաթղթային բազայի ուսումնասիրությանը զուգահեռ փորձագետներն իրականացնում են դասալսումներ, ծանոթանում ռեսուրսներին, անցկացնում հանդիպումներ քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ։ Ստորաբաժանումների ղեկավարների, ցիկլային  հանձնաժողովների նախագահների, դասախոսների, ուսանողների, որակի ապահովման պատասխանատուների հետ հանդիպումները ևս փորձագիտական խմբի օրակարգում են։  

Որակի ապահովման ազգային կենտրոն՝ հղումը այստեղ…