ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Ռայա Ջանինյանի և ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանի միջև կնքված հուշագիրը կդառնա համագործակցության և փոխշահավետ գործընկերության նոր կամուրջ մեր բուհի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի միջև:

Հուշագրի շրջանակն ընդգրկուն է.

🔗երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բնույթի ծրագրերի իրականացում

🔗գիտաժողովների, սեմինարների և կլոր սեղանների կազմակերպում

🔗գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակում

🔗գրադարանային հավաքածուների երկկողմանի հասանելիություն

🔗երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կազմակերպչական, գիտագործնական, մասնագիտական բազմաբնույթ համագործակցություն

🔗 հեղինակների հետ հանդիպումների կազմակերպում:

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Ռայա Ջանինյանը բարձր գնահատեց համագործակցությունը Հայաստանի Հանրապետության գիտակրթական կարևորագույն կառույցներից մեկի հետ՝ հույս հայտնելով, որ գործնական քայլերի շնորհիվ հետզհետե կընդլայնվի փոխգործակցության շրջանակը:

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը և գիտական քարտուղար Նելլի Հայրապետյանը ծանոթացան նաև բուհի գրադարանին՝ պատրաստակամություն հայտնելով պարբերաբար իրականացնել գրքերի փոխանակում:

Մեր գործընկերների համար հաճելի բացահայտում էր Հյուսիսային համալսարանում տիրող ընտանեկան մթնոլորտն ու ջերմությունը, որի շնորհիվ, ի դեպ, գործընկերները ևս հետզհետե դառնում են բարեկամ ու հարազատ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն