ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ, ԿԱՐԻԵՐԱՅԻ ԵՎ  ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պրակտիկայի, կարիերայի և լրացուցիչ  կրթության  կենտրոնը (այսուհետև՝ Կենտրոն) Հյուսիսային համալսարանի (այսուհետև` Համալսարանի)  ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է:

Կենտրոնի գործունեությունը կազմակերպվում և համակարգվում է Կենտրոնի ղեկավարի կողմից: 

Կենտրոնի գործառույթներն են

  • Հյուսիսային համալսարանի ուսանողների աշխատանքի տեղավորմանն առնչվող ռազմավարական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտումն ու վերլուծությունը, համապատասխան ծրագրերի կազմումն ու ներկայացումը Հյուսիսային համալսարանի ռեկտորատին, ինչպես նաև մասնակցությունը այդ ծրագրերի իրականացմանը։
  • Սեմինարների, կլոր սեղանների, կոնֆերանսների, գիտաժողովների, նպատակային և լրացուցիչ պատրաստման ու վերապատրաստման դասընթացների, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական   կողմնորոշման և ուրիշ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումների կազմակերպումը, համապատասխան դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությունը։
  • Շահառուներին տարբեր հայտարարությունների և մրցույթների մասին տեղեկատվության տրամադրումը, համապատասխան գրականության բազայի ստեղծումը և վարումը (այդ թվում էլեկտրոնային գրադարանի), տեղեկատվական նյութերի տպագրությունը։
  • Տեղեկատվական արդի տեխնոլոգիաների կիրաոմամբ համապատասխան տվյալների հենքերի, էլեկտրոնային խմբերի և ինտերնետային սւ]լ միջոցների կազմակերպումը,
  • Պետական և մասնավոր սեկտորում զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական ն մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հիմնադրամների, միջազգային դոնոր կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումը։
  • Տարբեր ցուցահանդեսների (մասնավորապես «աշխատանքի տոնավաճառ», «կարիերայի օր» և այլն), գործատուների հետ հանդիպումների, կազմակերպությունների եերկայացումների (շնորհանդեսների), ձեռնարկություններ էքսկուրսիաների, փոխայցելությունների և այլ միջոցառումների կազմակերպումը։

Նինա Ավագյան

Պրակտիկայի, կարիերայի և լրացուցիչ կրթության կենտրոնի ղեկավար

+374 94 410 999