Admission
2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանի քոլեջը ընդունելություն է իրականացնում համաձայն Հայաստանի Հանրապետության արհեստագործական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության կարգի:
Քոլեջում ընդունելությունը իրականացվում է ՝ Հանրակրթական հիմնական՝ (9-ի բազա) և միջնակարգ (12-ի բազա) կրթության հիմքով՝
Շրջանավարտները կստանան պետական դիպլոմ մասնագիտության համապատասխան որակավորմամբ:
- «Քույրական գործ» – Բուժքույր/բուժեղբայր /առկա, 9-ի բազա 4 տարի տևողությամբ , 12-ի բազա 3 տարի տևողությամբ/
- «Ատամնատեխնիկական գործ» – Ատամնատեխնիկ առկա, 9-ի բազա 3 տարի տևողությամբ , 12-ի բազա 2 տարի տևողությամբ/
- «Իրավագիտություն»- Իրավագետ / 12 բազա առկա 2 տարի տևողությամբ, 12 բազա առկա հեռակա 3 տարի տևողությամբ /
- «Նախադպրոցական կրթություն» – Դաստիարակ նախադպրոցական կրթության /առկա 9-ի բազա 3 տարի տևողությամբ, հեռակա 12-ի բազա 3 տարի տևողությամբ /:
- «Հաշվապահական հաշվառում /ըստ ճյոիղերի» – Հաշվապահ /առկա 9-ի բազա 3 տարի տևողությամբ, հեռակա 12-ի բազա 3 տարի տևողությամբ /:
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ
Շրջանավարտները կստանան պետական դիպլոմ մասնագիտության համապատասխան որակավորմամբ:
Ընդունելության համար ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Դիմորդը` Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`
- Դիմում /գրում է տեղում/
- Անձը հաստատող փաստաթուղթ
- ՀԾՀ /սոցքարտ/
- 4 լուսանկար (3×4 չափսի)
- Կրթության մասին փաստաթուղթ (վկայական )
- Ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- 1000 դրամի վճարման կտրոն /հաշվեհամար՝ 2470100558500000/
- Տեղեկանք բնակության վայրից
2024-2025 ուստարվա ընդունելության հարցաշար/առնվազն հիմնական կրթության վկայականով /9-րդ դաս․/
ԹԵՍՏԻ ՆՄՈՒՇ
2024-2025 ուստարվա ընդունելության հարցաշար/առնվազն միջնակարգ կրթության վկայականով/12-րդ դաս․/
ԹԵՍՏԻ ՆՄՈՒՇ