Հյուսիսային համալսարանը սիրում է սովորեցնել ոչ միայն լսարանում
Հյուսիսային համալսարանը սիրում է սովորեցնել ոչ միայն լսարանում
Սեպտեմբերի 10-ին մեր ապագա տնտեսագետները ՀՀ կենտրոնական բանկում էին: Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Արմեն Ճուղուրյանի գլխավորությամբ գնացել էին ծանոթանալու հայկական դրամի պատմությանն ու էվոլյուցիային՝ Լևոն թագավորից մինչև մեր օրերը:
Մեր ուսանողները ծանոթացան նաև ՀՀ վճարահաշվարկային համակարգի գործունեությանը և վճարային համակարգի ժամանակակից սարքավորումներին։ Նրանց համար գործնական հետաքրքրության առիթ դարձավ նաև կոնկրետ օրինակով կեղծ դրամը իրականից տարբերելու իմացությունը։
Ճանաչողական այցի ավարտին ուսանողներն իրենց հետ տարան վառ ու անմոռանալի տպավորություններ և, իհարկե, հուշանվերներ:
Հյուսիսային համալսարանի և ՀՀ ԿԲ-ի այսօրինակ համագործակցությունն ամրագրվեց նաև այցելուների գրքում, որտեղ հյուսիսայինցիները թողեցին իրենց շնորհակալական խոսքը:


