Հյուսիսային համալսարանի քոլեջը և ավագ դպրոցը աշխատանքի են հրավիրում «Ֆիզիկա» (շաբաթական 3 +1 դասաժամ) առարկայի գծով մասնագետի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանի քոլեջը և ավագ դպրոցը աշխատանքի են հրավիրում «Ֆիզիկա» (շաբաթական 3 +1 դասաժամ) առարկայի գծով մասնագետի:

Պարտադիր պահանջներ՝

📍ունենա բարձրագույն կրթություն (առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան),

📍իմանա ոլորտի նորմատիվ իրավական հենքը (ՀՀ Սահմանադրություն, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտեր),

կրթական պետական չափորոշիչները, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերը,

📍ունենա մասնագիտական և մանկավարժության հմտություններ,

📍կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել օտար լեզուներով՝ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 և B1 մակարդակին համապատասխան և գերազանց տիրապետի հայոց լեզվին,

📍տիրապետի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:

📍Ավագ դպրոցի ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

✔️Ինքնակենսագրություն՝ CV

✔️կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) պատճենը,

✔️անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը,

✔️աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը,

✔️արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը info@northern.am էլ. հասցեինՀարգելի՛ դիմորդ,