Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Արուսյակ Իվանյանը Էրազմուս+ ծրագրի շրջանակում գտնվում էր Բուխարեստի տնտեսագիտական համալսարանում:

Բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների համար անցկացված «Թարգմանության տեսություն և պրակտիկա» թեմայով դասախոսությունների շարքին զուգահեռ Արուսյակ Իվանյանը ներկայացրել է նաև իր հեղինակած «Արհեստական բանականության տերմինաբանության ուսուցումը գործարար անգլերենում» գիրքը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել գործընկեր բուհի դասախոսների և ուսանողների շրջանում:

Դինամիկ և ինտերակտիվ մեթոդաբանությամբ իրականացված դասընթացը ուսանողներին հնարավորություն է ընձեռել անմիջապես կիրառել ձեռք բերած գիտելիքները՝ դասի ընթացքում իրենց նախագծերում գործածելով նաև արհեստական բանականությամբ ձևավորված տերմինաբանությունը։