Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի «Կրթությունը և հետազոտությունը․ նոր հորիզոններ» գիտաժողով

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 4-ին կազմակերպված «Կրթությունը և հետազոտությունը․ նոր հորիզոններ» խորագրով ուսանողական միջազգային գիտաժողովին հաջողությամբ մասնակցեց նաև Երևանի Հյուսիսային համալսարանի օտար լեզվի և գրականության ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրոս Անի Իսրայելյանը։ «Թեքեյանի, Տերյանի և Բրյուսովի տաղաչափական արվեստի ընդհանրությունները» խորագրով զեկուցումն արժանացավ գիտաժողովի մասնակիցների բարձր գնահատականին: Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի, Չինաստանի, Ռուսաստանի առաջատար բուհերի ուսանողներ:
Անի Իսրայելյանի հետազոտական աշխատանքի գիտական խորհրդատուն բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանն էր:
Շնորհավորում ենք մեր ուսանողուհուն՝ մաղթելով բարի ընթացք դեպի գիտության բազմաբովանդակ աշխարհ։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
