Հյուսիսային համալսարանը շարունակում է ակտիվորեն մասնակցել Erasmus+ շարժունակության ծրագրին…

🇦🇲🇪🇺🇪🇸Հյուսիսային համալսարանը Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում շարունակում է ակտիվորեն ընդլայնել միջազգային ներգրավվածությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում : Ակադեմիական անձնակազմի շարժունությունը կարևոր դեր է խաղում ինստիտուցիոնալ գործընկերային կապերի ամրապնդման, կառավարման պրակտիկայի բարելավման, կրթության, հետազոտության և միջազգային համագործակցության ոլորտում փորձի փոխանակման խթանման գործում: Այս համատեքստում Էրազմուս+ ծրագիրը ծառայում է որպես մասնագիտական երկխոսության, ինստիտուցիոնալ ուսուցման և եվրոպական գործընկեր համալսարանների հետ կայուն համագործակցության զարգացման հիմնական հարթակ:

Էրազմուս+ աշխատակազմի շարժունության շրջանակում Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր, բ.գ.դ, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը և Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի դեկան Մերի Այվազյանն այս օրերին Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա համալսարանում են: Այցելությունը ներառում է համապարփակ օրակարգ, որի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել համալսարանական և ֆակուլտետային մակարդակներում ունեցած ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել իսպանական համալսարանի փորձը տարբեր ոլորտներում:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն