ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները Հյուսիսային համալսարանում

Մարտի դաշտում ողջ մնալը արվեստ է, որը պահանջում է հստակ կանոնների իմացություն։

ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները Հյուսիսային համալսարանի ուսանողներին և դասախոսներին ծանոթացնում են կրակային պատրաստականության , թիրախը դիպուկ խոցելու հմտություններին, առաջին բուժօգնությունն արդյունավետ կազմակերպելու կանոններին։

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը շնորհակալագիր է հանձնում ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ-ին՝ մարտական պատրաստվածության վերաբերյալ արժեքավոր գիտելիքի փոխանցման, բարձր պատասխանատվությամբ իրականացված համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար։

Հյուսիսային համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը ՈՄԱ ՀԿ-ի հետ կլինի շարունակական՝ ողջ մնալու արվեստը հասանելի դարձնելով հյուսիսայինցիներին։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն