Թափուր աշխատատեղ

Հաստիքի անվանում:         Խնդրահարույց վարկերի հավաքագրման մասնագետ

Աշխատանքի վայրը:          Երևան
Աշխատանքի սկիզբը:        Անմիջապես

Աշխատանքի գրաֆիկը:    Հերթափոխով/09։00-18։00 և 11։00-20։00

Աշխատանքի նկարագիր: ԷԼԷՄԷՍ ՍՊԸ-ն փնտրում է խնդրահարույց վարկերի հավաքագրման մասնագետ, ով կաշխատի ժամկետանց վարկերի հետ, արդյունավետ կերպով կիրականցնի հաճախորդների սպասարկում և համապատասխան պայմանների առաջարկություն `վարկերի վերացնելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններ:

• Ապահովել արդյունավետ հաղորդակցություն պարտապանների հետ և ընթացիկ աշխատանքներ իրականացնել պարտքերը վերացնելու ուղղությամբ,
• Համակարգել ստացված տեղեկատվությունը համապատասխան ձևով,ինչպես նաև աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն,
• Իրականացնել մուտքային և ելքային զանգեր, տրամադրել համապատասխան տեղեկատվություն հաճախորդներին,
• Ղեկավարի կողմից հանձարարված աշխատանքների իրականացում:

Պահանջվող կրթություն և հմտություն:

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ, բայց ցանկալի է,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • MS Office- իմացություն,
  • Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
  • Սթրեսային իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատանք կատարելու ունակություն,
  • Խնդիրներ լուծելու գերազանց ունակություն,
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն։

Դիմելու կարգը

Հետաքրքրվող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը  hr@lms.am էլեկտրոնային հասցեին։ Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ «Խնդրահարույց վարկերի հավաքագրման մասնագետ»։

Կազմակերպության վերաբերյալ։

ԷԼԷՄԷՍ ընկերությունը հանդես է գալիս որպես միջնորդ  պարտապանների և ֆինանսական հաստատությունների միջև, ղեկավարում է ժամկետանց ակտիվները և առաջարկում է համապարփակ իրավաբանական ծառայություններ:
Կազմակերպության ղեկավար կազմը ունենալով երկար տարիների միջազգային փորձ, մշակել է խնդրահարույց ակտիվների կառավարման արդյունավետ համակարգ, որն ընդգրկում է վարկի մշակման բոլոր փուլերը:
Ընկերությունն օգտագործում է շուկայում առկա նորագույն տեխնոլոգիաներով նախնական, փափուկ, կոշտ և օրինական հավաքագրման գործընթացները, որոնք երաշխավորում են 100% հաջողություն և առաջնորդություն շուկայում։
Կազմակերպության հիմնական նպատակներից է նաև թիմում ընդգրկել արժեքավոր անդամներ, և մշտապես նպաստել,  ապահովել աշխատակիցների մասնագիտական առաջխաղացմանը:

Մենք առաջարկում ենք

Մենք առաջարկում ենք մրցակցային աշխատավարձ, ինչպես նաև ճկուն բոնուսային համակարգ։ Իսկ աշխատակիցների համար ապահովում ենք ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած աշխատանքային միջավայր, և Թիմային լավ մթնոլորտ։