Ուշադրություն հարգելի ուսանողներ

Ուշադրություն📢📢

🇦🇲🇪🇺🇵🇱Հյուսիսային համալսարանի և Լեհաստանի Յան Ամոս Կոմենսկի կիրառական գիտությունների համալսարանի միջև ստորագրված Էրազմուս+ համագործակցության հուշագրի համաձայն՝ Հյուսիսային համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու Էրազմուս+ KA171 շարժունության ծրագրին՝ 2026-2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում: Շարժունության տևողությունը 5 ամիս է:

Համալսարանը մրցութային կարգով ընտրելու է 1 ուսանող:

🎯Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 27-ը համալսարանի Արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային՝ arusyakivanyan@gmail.com հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝

✅Ինքնակենսագրություն (Europass ձևաչափով)

✅Տեղեկանք առաջադիմության մասին

✅Տեղեկանք անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)

✅Նամակ-հիմնավորում

Մաղթում ենք հաջողություն✈️

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն