Ուսման հնարավորություն Բուլղարիայում

![]()
![]()
Հյուսիսային համալսարանի և Բուլղարիայի Վառնայի կառավարման համալսարանի միջև ստորագրված «Էրազմուս+» համագործակցության հուշագրի համաձայն՝ Հյուսիսային համալսարանի ուսանողներին հնարավորություն է տրվում 2026-2027 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում մասնակցել «Էրազմուս+ KA171» շարժունության ծրագրին : Շարժունության տևողությունը 3 ամիս է:
Համալսարանը մրցութային կարգով կընտրի 4 ուսանող՝ «Տնտեսագիտություն, կառավարում և ինֆորմատիկա» ֆակուլտետի մագիստրատուրայի կրթական ծրագրի առաջին կուրսից։
Շարժունության նպատակը մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում կրկնակի դիպլոմի ձևաչափով երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցության ձևավորումն ու շարունակական զարգացումն է։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով:
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 5-ը փաստաթղթերն ուղարկել համալսարանի Արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային հասցեին՝
arusyakivanyan@gmail.com.
Պահանջվող փաստաթղթեր
Ինքնակենսագրություն (Europass ձևաչափով)
Տեղեկանք առաջադիմության մասին
Տեղեկանք անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
Նամակ-հիմնավորում՝ շարժունության ծրագրին մասնակցելու նպատակների մասին
Հաղթող ճանաչված ուսանողների դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը կուղարկվեն Վառնայի կառավարման համալսարան՝ մասնակցելու մրցույթի երկրորդ փուլին, որը կանցկացվի առցանց հարցազրույցի ձևաչափով։
Շարժունությանը կմասնակցեն այն ուսանողները, որոնք հաջողությամբ կհաղթահարեն մրցույթի երկրորդ փուլը։
Մաղթում ենք հաջողություն![]()
![]()
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
