Գիտաժողովի հրավեր

ՍԻՐԵԼԻ՛ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՑԻՆԵՐ
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Հյուսիսային համալսարանը 2026 թվականի ապրիլի 16-17-ին համատեղ կազմակերպում են «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները թվայնացման դարաշրջանում» խորագրով գիտաժողով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է, անցկացման ձեւաչափը՝ հիբրիդային (եւ՛ առցանց, եւ՛ առկա), անցկացման վայրը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ 10-րդ հարկի դահլիճ, հասցեն՝ Մարշալ Բաղրամյանի պող. 24/6:
Հոդվածները (մինչեւ 10 էջ, A4 ձեւաչափ) հարկավոր է ուղարկել
jarmen2005@gmail.com
էլփոստի հասցեին:
Վերջնաժամկետը՝ ապրիլի 3:
Գրախոսված հոդվածները անվճար կտպագրվեն Հյուսիսային համալսարանի «Հյուսիսափայլ» գիտական պարբերականում: Հոդվածների ներկայացման
տեխնիկական պահանջներին կարելի է ծանոթանալ այստեղ: https://northern.am/hy/hyusisapayl/
Լրացուցիչ տեղեկությունների համար`
Լրացուցիչ տեղեկությունների համար` Լրացուցիչ տեղեկությունների համար`
+374 41-40-71-70
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
