Վերապատրաստման հնարավորություն դասախոսների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թ. մարտի 15-ից «SIN-NEC» ծրագրի շրջանակում մեկնարկում է անվճար վերապատրաստման դասընթաց՝ «AI Tools for Teaching ESP for Sustainability» թեմայով։

🔹 Վերապատրաստումը նախատեսված է բուհերի մասնագիտական անգլերենի (ESP, English for Specific Purposes) դասախոսների և դասախոս-վերապատրաստողների համար։

📚 Ծրագրի շրջանակում մասնակիցները կծանոթանան՝

• կրթության մեջ արհեստական բանականության գործիքների կիրառմանը,

• արհեստական բանականության միջոցով իրականացվող գրավոր և բանավոր հաղորդակցությանը,

• հետազոտական և ակադեմիական ազնվության գործիքներին:

• ԱԲ տարատեսակ գնահատման լուծումներին։

Վերապատրաստման արդյունքում մասնակիցները հնարավորություն կունենան հրատարակվելու Հյուսիսային համալսարանի <Հյուսիսափայլ> գիտական հանդեսում:

🗓 Տևողությունը՝ 2 ամիս,

📖 ձևաչափ ՝ առցանց և ինտերակտիվ դասընթացներ (6 մոդուլ)։

📌 Ցանկացողները կարող են գրանցվել մինչև մարտի 8-ը՝ լրացնելով հետևյալ հղումը.

https://docs.google.com/…/1FAIpQLSei2FL38j2l2I…/viewform

Միացե՛ք և զարգացրեք ձեր թվային ու մասնագիտական կարողությունները ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն