«Ունիվերսիադա-2026»

Ռուս-հայկական համալսարանում տեղի ունեցած միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա-2026»-ին ի թիվս հանրապետության 22 բուհի, մասնակցում էր նաև Հյուսիսային համալսարանի թիմը: Իրավագիտության, Բանասիրության և մանկավարժության, Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետների ուսանողներ Սարգիս Պողոսյանը, Արսեն Ավանեսյանը, Դավիթ Աբրահամյանը, Անդրանիկ Ադամյանը, Ազատ Սահակյանը, Ալլա Մարգարյանը, Անի Իսրայելյանը, Մերի Դալաքյանը և Սերգեյ Եղոյանը հաջողությամբ հանդես եկան հրաձգության, թենիսի, շախմատի մրցումներում և մասնակցեցին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին: Մասնակցությունը միջբուհական միջոցառումներին նոր ծանոթությունների և կապերի, հաղորդակցման և կազմակերպչական հմտությունների, գիտելիքի ընդլայնման և նոր կարողությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն է:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն