Թափուր աշխատատեղ

Հաստիքի անվանում:         Իրավաբան

Աշխատանքի վայրը:          Երևան
Աշխատանքի սկիզբը:        Անմիջապես

Աշխատանքի գրաֆիկը:    09։00-18։00

Աշխատանքի նկարագիր: ԷԼԷՄԷՍ ՍՊԸ-ն փնտրում է իրավաբան, ով պատասխանատու է լինելու դատական գործընթացների կազմակերպման և կառավարման, հաճախորդների նկատմամբ իրավական վարույթների նախաձեռնման և վարման, դատական ու արտադատական ներկայացուցչության ապահովման ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հարաբերություններում ներկայացուցչության ապահովման և այլ իրավական գործընթացների համար։

Աշխատանքային պարտականություններ:

  • Պատրաստել ժամկետանց վարկերի գործերը և դրանք ներկայացնել դատարան կամ նոտարական գրասենյակ՝ սահմանված կարգով և ժամկետներում,
  • Իրականացնել դատական վարույթ սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրություն, հաշվառել այդ փաստաթղթերը, տեղադրել համապատասխան գործի փաթեթում և անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում կատարել դրանց վերացման ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ,
  • Հետևել ժամկետանց վարկերի դատական գործերի ընթացքին,
  • Հետևել արդեն իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված գործերի ընթացքին և պարբերաբար կապի մեջ լինել ՀԿԱԾ աշխատակիցների հետ,
  • Դիմել Դատարան կամ Նոտարական գրասենյակ ընդդեմ հաճախորդների կողմից ներկայացված առարկությունների և բողոքարկումների,
  • Զբաղվել սնանկության գործերով ստացված տեղեկությունների ուսումնասիրմամբ և ներկայացնել մասնագիտական դիրքորոշում,
  • Ցուցաբերել անհատական մոտեցում որոշ, ոչ ստանդարտ դեպքերում,
  • Պատրաստել համապատասխան հաշվետվություններ ինչպես իրավական այնպես էլ ֆինանսական գործընթացների վերաբերյալ, ներկայացնելով գործընթացների վիճակը, արդյունքներն ու առաջարկները։

Պահանջվող կրթություն և հմտություն:

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն,
  • 2+ տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է բանկային/վարկային ուղղվածությամբ,
  • Փաստաբանական որակավորումը կդիտվի որպես առավելություն,
  • ՀՀ քաղաքացիական օրենսդրության, առևտրային, կորպորատիվ, պայմանագրային, ֆինանսական ինչպես նաև հարակից այլ նորմատիվ իրավական ակտերի գերազանց իմացություն և գործնական կիրառման փորձ,
  • Microsoft Office-ի գերազանց իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Հայերենի վարժ իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերենի կամ անգլերենի իմացությունը պարտադիր է,
  • Տեղեկատվությունը հավաքելու, վերլուծելու և հաշվետվություններ ներկայացնելու ունակություն։

Դիմելու կարգը

Խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարին՝ +374 94 41 09 99, իսկ Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել հետեւյալ էլ. հասցեին՝ hr@lms.am էլեկտրոնային հասցեին։ Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ «Իրավաբան»։

Կազմակերպության վերաբերյալ։

ԷԼԷՄԷՍ ընկերությունը հանդես է գալիս որպես միջնորդ պարտապանների և ֆինանսական հաստատությունների միջև, ղեկավարում է ժամկետանց ակտիվները և առաջարկում է համապարփակ իրավաբանական ծառայություններ:
Կազմակերպության ղեկավար կազմը ունենալով երկար տարիների միջազգային փորձ, մշակել է խնդրահարույց ակտիվների կառավարման արդյունավետ համակարգ, որն ընդգրկում է վարկի մշակման բոլոր փուլերը:
Ընկերությունն օգտագործում է շուկայում առկա նորագույն տեխնոլոգիաներով նախնական, փափուկ, կոշտ և օրինական հավաքագրման գործընթացները, որոնք երաշխավորում են 100% հաջողություն և առաջնորդություն շուկայում։
Կազմակերպության հիմնական նպատակներից է նաև թիմում ընդգրկել արժեքավոր անդամներ, և մշտապես նպաստել,  ապահովել աշխատակիցների մասնագիտական առաջխաղացմանը:

Մենք առաջարկում ենք

Մենք առաջարկում ենք մրցակցային աշխատավարձ, ինչպես նաև ճկուն բոնուսային համակարգ։ Իսկ աշխատակիցների համար ապահովում ենք ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած աշխատանքային միջավայր, և Թիմային լավ մթնոլորտ։