«Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի դասախոսի թափուր հաստիք

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ «ֆիզիկական դաստիարակություն» առարկայի դասախոսի թափուր հաստիքի համար:

Պարտադիր պահանջներ՝

📌ունենա բարձրագույն (առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան) կամ հետբուհական կրթություն (ֆիզիկական կուլտուրա և սպորտի ոլորտում)

📌 գիտական աստիճանի (կոչման) առկայությունը կամ սպորտի վարպետի/միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը կդիտարկվի որպես առավելություն

📌 իմանա ոլորտի նորմատիվ իրավական հենքը (ՀՀ Սահմանադրություն, «Կրթության մասին», «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտեր),

📌 ունենա մասնագիտական և մանկավարժության հմտություններ,

📌 կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել հայոց լեզվով՝ գերազանց և օտար լեզուներով` լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 և B1 մակարդակին համապատասխան:

📌 տիրապետի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

✔️ Ինքնակենսագրություն՝ CV

✔️ կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,

✔️ անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,

✔️ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,

✔️ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:

📩Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը info@northern.am էլ. հասցեին։

🗓️Վերջնաժամկետ՝ 20.11.2026թ.