«Ֆիզիկական դաստիարակություն» առարկայի դասախոսի թափուր հաստիք

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ «ֆիզիկական դաստիարակություն» առարկայի դասախոսի թափուր հաստիքի համար:
Պարտադիր պահանջներ՝
ունենա բարձրագույն (առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան) կամ հետբուհական կրթություն (ֆիզիկական կուլտուրա և սպորտի ոլորտում)
գիտական աստիճանի (կոչման) առկայությունը կամ սպորտի վարպետի/միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը կդիտարկվի որպես առավելություն
իմանա ոլորտի նորմատիվ իրավական հենքը (ՀՀ Սահմանադրություն, «Կրթության մասին», «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտեր),
ունենա մասնագիտական և մանկավարժության հմտություններ,
կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել հայոց լեզվով՝ գերազանց և օտար լեզուներով` լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 և B1 մակարդակին համապատասխան:
տիրապետի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
Ինքնակենսագրություն՝ CV
կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը info@northern.am էլ. հասցեին։
Վերջնաժամկետ՝ 20.11.2026թ.
