Հյուսիսային համալսարանի թիմը Դրեզդենում

![]()
![]()
Դրեզդենի տեխնիկական համալսարանում մեկնարկել է
«ՀՀ-ում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) Էրազմուս + նախագծի աշխատաժողովը: Այն կոչված է բարձրագույն կրթության որակի ապահովման, կառավարման արդյունավետության բարձրացման, հավատարմագրման չափորոշիչների վերանայման և մշակման, թվային գործիքների կիրառման, ինստիտուցիոնալ հետազոտությունների անցկացման ռազմավարական պլանավորման և ազգային ռազմավարության շրջանակում դրանց կիրառման գործընթացների կազմակերպմանը:
Ի թիվս ՀՀ առաջատար գիտակրթական հաստատությունների, աշխատաժողովին մասնակցում է նաև Հյուսիսային համալսարանի թիմը։
Ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է։
Մանրամասները՝ հաջորդիվ։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
