Թափուր աշխատատեղ

Հաստիք՝ Թվային մարքեթինգի մասնագետ
Աշխատանքի վայր – Երեւան
Աշխատանքային ժամեր – 09:30–18:30
Աշխատանքի ձեւաչափ – Օֆիսային

Հիմնական պարտականություններ
● Ընկերության թվային մարքեթինգային ռազմավարության իրականացում
● Սոցիալական մեդիայի, կայքի եւ այլ թվային հարթակների համար մարքեթինգային պլանների
մշակում եւ իրականացման վերահսկում
● Թվային մարքեթինգի ոլորտի լավագույն պրակտիկաների եւ նոր թրենդների մշտական
ուսումնասիրություն
● Facebook, Instagram, Telegram, LinkedIn եւ այլ սոցիալական հարթակների համար
կոնտենտի պլանավորում եւ հրապարակում
● Տեքստերի, գրաֆիկայի, վիդեո եւ այլ կոնտենտի ստեղծման գործընթացի աջակցություն՝
ներգրավվածության բարձրացման նպատակով
● Վեբկայքի եւ վեբմարքեթինգային հարթակների օպտիմիզացիա (SEO, UX, UX writing)՝
այցելությունների եւ օգտատերերի ներգրավվածության բարձրացման նպատակով
● Google Ads, Yandex Ads եւ այլ վճարովի գովազդային հարթակների կառավարման
աջակցություն
● Թվային արշավների արդյունավետության գնահատման համար տվյալների վերլուծություն եւ
հաշվետվությունների պատրաստում

● KPI-ների մշակում եւ արդյունքների մշտադիտարկում
● Social Media Analytics, Google Analytics եւ այլ գործիքների օգտագործում

Պահանջներ
● Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ թվային մարքեթինգի ոլորտում (նախընտրելի է
հեռահաղորդակցության կամ տեխնոլոգիական ոլորտում)
● Սոցիալական ցանցերի (Facebook, Instagram, Telegram, LinkedIn) կառավարման փորձ
● SEO-ի եւ Google Analytics-ի գիտելիքներ
● Առցանց գովազդային հարթակների հետ աշխատանքի փորձ (Google Ads, Meta Ads)

Դիմելու համար
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) հետեւյալ էլ. հասցեին՝
📧 hr@fnet.am
Թեմա դաշտում նշելով «Թվային մարքեթինգի մասնագետ»։