Թափուր աշխատատեղ
Հաստիք՝ Հաշվապահ
Աշխատանքի վայր – Երեւան
Աշխատանքային ժամեր – 09:30–18:30
Աշխատանքի ձեւաչափ – Օֆիսային
Հիմնական պարտականություններ
● Հաշվապահական հաշվառման վարում
● Հաշվապահական փաստաթղթերի կազմում եւ փաստաթղթաշրջանառության վարում
● Բանկային եւ դրամարկղային գործառնությունների ձեւակերպում
● Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում եւ ստացված հաշիվների ձեւակերպում
● Ծրագրային բազաներում ընթացիկ գործարքների վերաբերյալ համապատասխան
գործառնությունների մուտքագրում
● Վիճակագրական հաշվետվությունների կազմում
● Ներմուծման հայտարարագրերի ներկայացում
● Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում
Պահանջներ
● ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
● Հաշվապահական հաշվառման հիմունքների եւ համապատասխան օրենսդրության իմացություն
● ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
● MS Office փաթեթի իմացություն
● Բարձրագույն կրթություն (հաշվապահական, ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում)
● Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
Հաստիքը բնութագրող անձնական հմտություններ
● Արագ կողմնորոշվելու եւ թիմում աշխատելու ունակություն
● Վերջնաժամկետներին հետեւելու ունակություն
● Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն
● Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
● Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն եւ ռուսերեն լեզուների իմացությունը
ցանկալի է
Դիմելու համար
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) հետեւյալ էլ. հասցեին՝
📧 hr@fnet.am
Թեմա դաշտում նշելով «Հաշվապահ»։
