ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանում բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ուսումնական գործընթացի պլանավորումը, կազմակերպումը և վերահսկումը իրականացնում է Ուսումնական վարչությունը:
Կառուցվածքը և կառավարումը
Ուսումնական վարչությունն անմիջականորեն ենթարկվում է ռեկտորին, ուսումնական գործընթացների գծով պրոռեկտորին:
Ուսումնական վարչության կազմում են․
- Համալսարանի ֆակուլտետները / Իրավագիտության, Տնտեսագիտության, կառավարման և ինֆորկատիկայի, Բանասիրության և մանկավարժության /,
- Լրացուցիչ կրթության կենտրոնը,
- Գրադարանը,
- Շրջանավարտների և պրակտիկայի համակարգողը։
Վարչության խնդիրներն են․
- Ապահովել Համալսարանի ուսումնական գործընթացը,
- Բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը,
- Ապահովել ուսումնական վարչության կառուցվածքային ստորաբաժանումների անմիջական ղեկավարումը, ինչպես նաև՝ ուսումնական գործընթացում մասնակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը,
- Պլանավորել, կազմակերպել և վերահսկել Համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական գործընթացը,
- Իրականացնել ուսումանկան գործընթացի որակի վերահսկողությունը,
- Ապահովել Համալսարանի ֆակուլտետների, ամբիոնների կրթական, ուսումնադաստիարակչական աշխատանքների վերահսկողությունը:
Վարչության գործառույթները են․
- Մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրերի առկա և հեռակա ուսուցման աշխատանքային ուսումնական պլանների մշակման գործընթացի կազմակերպումը և կատարման վերահսկումը,
- Ֆակուլտետների դեկանների կողմից յուրաքանչյուր կիսամյակի համար ուսումնական դասընթացների դասացուցակի կազմման աշխատանքների կազմակերպումը և վերահսկումը,
- Համալսարանում ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման վերահսկումը,
- Համալսարանի դեկանատների և ամբիոնների հետ ուսումնական գործընթացի համակարգումը,
- Դասավանդման որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների կազմակերպումը և իրականացումը,
Աշխատակազմը՝
