ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱԺԻՆ
Կադրերի բաժինը հանդիսանում է Հյուսիսային համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում, որն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հյուսիսային համալսարանի կանոնադրությամբ, Հյուսիսային համալսարանի կառավարման մարմինների որոշումներով, ռեկտորի հրամաններով:
Բաժնի ընթացիկ գործունեությունն իրականացնում է բաժնի պետը, որը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատում է համալսարանի ռեկտորի հրամանով:
ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման, զարգացման ռազմավարության մշակում և իրականացում:
Վարչատնտեսական, պրոֆեսորդասախոսական, գիտական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի փաստաթղթերի գործավարության ապահովում:
Համալսարանի կադրային գործերի վարման աշխատանքների ապահովում,
Աշխատողների հաստիքային, գիտական և գիտամանկավարժական հաշվետվությունների կազմում,
Աշխատանքից ազատվածների անձնական գործերի արխիվացում:
Աշխատողների աշխատանքի ընդունման, ազատման, տեղափոխման, արձակուրդի տրամադրման և այլ հրամանների նախագծերի նախապատրաստում և ներկայացնում ռեկտորի հաստատմանը:
Աշխատողների անձնական գործերի սահմանված կարգով կազմում և անձնական տվյալների գաղտնիության ապահովում:
Աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմում է և ներկայացնում ռեկտորի հաստատմանը:
Ուսանողների հետ համալսարանում ուսումնառության, սահմանված տարեկան վարձի չափի, վճարման կարգի, գանձման սկզբունքների և ժամկետների մասին պայմանագրերի կազմում և ներկայացում ռեկտորի հաստատմանը:
Աշխատողներին անհրաժեշտ տեղեկանքների պատրաստում և տրամադրում (ստաժի, թոշակի ձևակերպման, գիտական աստիճան, գիտական կոչում ստանալու, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և այլնի վերաբերյալ):
Յուրաքնաչյուր ամիս հարկային պետական մարմնին աշխատողների ընդունման, ազատման, պաշտոնի փոփոխման, չվճարվող արձակուրդի, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացնում:
ՀՀ ԿԳ նախարարության լիցեզավորման մարմնին համալսարանի լիցենզավորման գործունեությանն առնչվող հաշվետվության ներկայացնում:
Ըստ պաշտոնների, գիտական աստիճանի, գիտական կոչման, հաստիքային կարգավիճակի ամենամյա վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն:
Համալսարանի կադրային քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում համալսարանի ռեկտորի:
Համալսարանի կազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի, բաժնի գործունեությանն առնչվող ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցություն:
