Կենտրոնը արտաքին ու ներքին շահակիցներին տեղեկատվություն է տրամադրում բուհի գործունեության վերաբերյալ, աշխատանքներ է տանում հանրության հետ կապերը ամրապնդելու, բուհի վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ:

Բաժինն իրականացնում է նաև հետևյալ գործառույթները՝

  • հրապարակում է բուհին առնչվող ողջ տեղեկատվությունը ՀՀ պարբերական մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում, «Հյուսիսային համալսարան» պաշտոնաթերթում, https://northern.amկայքում,
  • գովազդային արշավներ է կազմակերպում տարբեր ԶԼՄ-ներով, հավաքում ու վերլուծում է համալսարանին վերաբերող տեղեկատվությունը՝ համապատասխան վերլուծությունների հիման վրա կազմակերպելով բաժնի հետագա աշխատանքները, 
  • պլանավորում ու վերահսկում է ԶԼՄ-ների և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ տեղեկատվության տրամադրման ու փոխանակման գործընթացը,
  • նպաստում է համալսարանի՝ տեղեկատվության տարածման տպագիր միջոցների զարգացմանը (բուկլետներ, տեղեկատվական թերթիկներ, պաշտոնաթերթի հավելվածներ, տեղեկագրեր և այլն),
  • պատրաստում է համալսարանի գործունեության վերաբերյալ տեսանյութեր՝ ապահովելով դրանց տարածումը:
  • պարբերաբար հարցումներ է անցկացնում շահակիցների շրջանում՝ բուհին առնչվող տեղեկատվության հասանելիության վերաբերյալ:

Աշխատակազմը՝

Աստղիկ Աբրահամյան

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի ղեկավար