ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ
Համալսարանում գործում է Հեռավար ուսուցման և տեխնոլոգիական կառավարման բաժինը, որը համակարգում է համալսարանում կազմակերպվող հեռավար ուսուցման դասընթացների, էլեկտրոնային կառավարման, համակարգչային և ցանցային սպասարկումների ողջ գործընթացը: Բաժնի նպատակները, խնդիրներն ու գործառույթները համապատասխանում են համալսարանի 2020-2025 զարգացման ռազմավարական ծրագրին։
Բաժնի նպատակներ են՝
- Ներդնել և ծավալել նորարարական՝ առցանց կրթական գործընթաց՝ կիրառելով կրթական տեղեկատվական տեխնոլոգիաները համալսարանի բոլոր կրթական ծրագրերում և ուսուցման ձևերում։
- Ներդնել համալսարանի կառավարման և փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ և նպաստել բուհի կառավարման արդյունավետության, թափանցիկության բարձրացմանը։
Բաժնի խնդիրներն են՝
- Նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան՝ հեռավար ուսուցման գործընթացի կազմակերպումը և շարունակական զարգացումը:
- Համալսարանում հեռավար ուսուցման համար անհրաժեշտ գործիքների և ուսուցման գործընթացին նպաստող նախագծերի իրականացումը։
- Համալսարանի կառավարման համակարգում էլեկտրոնային տեղեկատվական միասնական քաղաքականության մշակումը և իրականացումը:
- Համալսարանում համակարգչային սարքավորումների սպասարկումը, վերազինումը և ցանցի զարգացումը։
- Համալսարանի ինտերնետային պաշտոնական կայքի ծրագրային և բովանդակային զարգացումը։
