Հյուսիսային համալսարանում բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ուսումնական գործընթացի պլանավորումը, կազմակերպումը և վերահսկումը իրականացնում է Ուսումնական վարչությունը:

Կառուցվածքը և կառավարումը

Ուսումնական վարչությունն անմիջականորեն ենթարկվում է ռեկտորին, ուսումնական գործընթացների գծով պրոռեկտորին:

Ուսումնական վարչության կազմում են․

  • Համալսարանի ֆակուլտետները / Իրավագիտության, Տնտեսագիտության, կառավարման և ինֆորկատիկայի, Բանասիրության և մանկավարժության /,
  • Լրացուցիչ կրթության կենտրոնը,
  • Գրադարանը,
  • Շրջանավարտների և պրակտիկայի համակարգողը։

Վարչության խնդիրներն են

  • Ապահովել Համալսարանի ուսումնական գործընթացը,
  • Բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը,
  • Ապահովել ուսումնական վարչության կառուցվածքային ստորաբաժանումների անմիջական ղեկավարումը, ինչպես նաև՝ ուսումնական գործընթացում մասնակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը,
  • Պլանավորել, կազմակերպել և վերահսկել Համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական գործընթացը,
  • Իրականացնել ուսումանկան գործընթացի որակի վերահսկողությունը,
  • Ապահովել Համալսարանի ֆակուլտետների, ամբիոնների կրթական, ուսումնադաստիարակչական աշխատանքների վերահսկողությունը:

Վարչության գործառույթները են

  • Մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրերի առկա և հեռակա ուսուցման աշխատանքային ուսումնական պլանների մշակման գործընթացի կազմակերպումը և կատարման վերահսկումը,
  • Ֆակուլտետների դեկանների կողմից յուրաքանչյուր կիսամյակի համար ուսումնական դասընթացների դասացուցակի կազմման աշխատանքների կազմակերպումը և վերահսկումը,
  • Համալսարանում ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման վերահսկումը,
  • Համալսարանի դեկանատների և ամբիոնների հետ ուսումնական գործընթացի համակարգումը,
  • Դասավանդման որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների կազմակերպումը և իրականացումը,

Աշխատակազմ՝

Արմեն Ճուղուրյան

Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար (տ. գ. դ., պրոֆեսոր)